-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Ինտերի» կիսապաշտպան Նիկոլո Բարելան իր վրա է սևեռել եվրոպական թոփ-ակումբների ուշադրությունը:
Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնան», Մադրիդի «Ռեալը» և «Բավարիան»: Այս մասին հաղորդում է La Gazzetta dello Sport-ը:
23-ամյա խաղացողով համալրվելու ամենամեծ ցանկությունն ունի կատալոնական ակումբը: Վերջինս ֆինանսական խնդիրների և նախագահի ընտրության շուրջ անորոշության պատճառով չի պատրաստվում այս տրանսֆերային պատուհանի ժամանակ առաջարկ ներկայացնել Բարելայի իրավունքների գնման համար, բայց մտադիր է իտալացու հետ պայմանագիր ստորագրելու նպատակով աշխատանքներ սկսել առաջիկա ամռանը կամ 2022 թվականի ձմռանը:
Կիսապաշտպանն Ա սերիայի ընթացիկ առաջնությունում անցկացրել է 18 հանդիպում, խփել 2 գոլ և կատարել 5 արդյունավետ փոխանցում: Իտալիայի հավաքականում մասնակցել է 18 մրցավեճի ու դարձել 4 գոլի հեղինակ:
Ալաբան տեղափոխվելու է Իսպանիա․ պայմանագիրը ստորագրված է
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո