Բարդ ճանապարհով հասան ԵՎՐՈ, կխաղան մարզչի պարզ ֆուտբոլով․ Ինչ սպասել Շոտլանդիայի հավաքականից - VNews
Բաժիններ

Բարդ ճանապարհով հասան ԵՎՐՈ, կխաղան մարզչի պարզ ֆուտբոլով․ Ինչ սպասել Շոտլանդիայի հավաքականից

scotland - Բարդ ճանապարհով հասան ԵՎՐՈ, կխաղան մարզչի պարզ ֆուտբոլով․ Ինչ սպասել Շոտլանդիայի հավաքականից

Շոտլանդիայի հավաքականը 25 տարվա դադարից հետո վերադառնում է Եվրոպայի առաջնություն։ Վերջին անգամ Շոտլանդիան այստեղ եղել է 1996 թվականին։ Ճակատագրի յուրատեսակ հեգնանքով նրանք խմբային փուլում նորից հանդիպելու են Անգլիայի հավաքականին, ինչպես 1996-ին։

VNews-ը շարունակում է ԵՎՐՈ 2020-ի հավաքականների հետ ծանոթանալու շարքը։ Այս անգամ ներկայացնում ենք Շոտլանդիայի հավաքականի անցած ճանապարհը, հայտացուցակը, գլխավոր աստղին, մարզչական գործոնը և, իհարկե, առաջիկա մրցաշարում շանսերն ու հավանական մեկնարկային կազմի մեր տարբերակը։

Անցած ճանապարհը

Շոտլանդիայի հավաքականը անցումային խաղերի շնորհիվ հայտնվեց ԵՎՐՈ-2020-ում։ Նրանք ընդգրկված էին I խմբում։ Մրցակիցներն էին Բելգիայի, Ռուսաստանի, Կիպրոսի, Ղազախստանի և Սան Մարինոյի հավաքականները։ Բելգիան ու Ռուսաստանը շատ վստահ խաղով նվաճեցին Եվրոպայի առաջնության ուղեգիր, իսկ Շոտլանդիան, ունենալով խաղացողների ավելի բարձր խաղամակարդակ, կարողացավ երրորդ տեղը զբաղեցնել ու անցումային խաղերի հնարավորություն ստանալ։ Առաջին մրցակիցը Իսրայելն էր։ Համառ պայքարում կողմերը հաղթողին չորոշեցին։ Հիմնական ու լրացուցիչ ժամանակում խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի։ Հետխաղյա հարվածաշարում շոտլանդացիներն ավելի դիպուկ էին։ Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճելու համար պետք էր հաղթահարել նաև Սերբիայի հավաքականի արգելքը։ Անցումային հանդիպման եզրափակիչ խաղն ավարտվեց 1-1 ու Շոտլանդիան նորից 11-մետրանոցներով առավելության հասավ մրցակցի նկատմամբ ու վերադարձավ Եվրոպայի առաջնություն։

115480000 reuters2 1 960x540 - Բարդ ճանապարհով հասան ԵՎՐՈ, կխաղան մարզչի պարզ ֆուտբոլով․ Ինչ սպասել Շոտլանդիայի հավաքականից

Շոտլանդիայի հավաքականի մարզավիճակը պաշտոնական վերջին հանդիպումներից հետո մի փոքր բարդ է հասկանալը։ Նրանք սկսել են աշխարհի առաջնության ընտրական փուլը Ավստրիայի և Իսրայելի հավաքականների դեմ ոչ-ոքիով, իսկ հետո հաղթել են խմբի հետնապահ համարվող Ֆարերներին։ Նրանք երկու ընկերական հանդիպում են անցկացնելու մինչև Եվրոպայի առաջնության մեկնարկը։ Հունիսի 2-ին նրանք կհանդիպեն առաջնության ֆավորիտներից մեկին՝ Նիդերլանդներին, իսկ հունիսի 6-ին՝ կխաղան Լյուքսեմբուրգի ընտրանու հետ։ Հանդիպել մեկ թոփ ու մեկ միջինից ցածր հավաքականի հետ թերևս լավագույն ընտրությունն է։

Հայտացուցակը ԵՎՐՈ-2020-ի համար

Դարպասապահներ – Դևիդ Մարշալ («Դերբի Քաունթի»), Քրեյգ Գորդոն («Հարթ օֆ Միդլոթիան»), Ջոն Մաքլաուֆին («Ռեյնջերս»),

Պաշտպաններ – Լայամ Կուպեր («Լիդս»), Դեկլան Գալահեր («Մոտերուել»), Գրանտ Հենլի («Նորվիչ»), Ջեք Հենդրի («Օստենդե»), Սքոթ Մակենա («Նոթինգեմ»), Ստեֆեն Օ’Դոնել («Մոտերուել»), Նատան Պատերսոն («Ռեյնջերս»), Էնդրյու Ռոբերտսոն («Լիվերպուլ»), Գրեգ Թեյլոր («Սելթիկ»), Կիրան Տիրնի («Արսենալ»),

Կիսապաշտպաններ – Ստյուարդ Արմստրոնգ (Սաութհեմփթոն), Ռայան Քրիստի («Սելթիկ»), Ջոն Ֆլեկ («Շեֆիլդ»), Բիլի Գիլմոր («Չելսի»), Ջոն Մաքգին («Ասթոն Վիլա»), Կալում Մաքգրեգոր («Սելթիկ»), Սքոթ Մաքթոմինեյ («Մանչեսթեր Յունայթեդ»), Դևիդ Տերնբուլ («Սելթիկ»),

Հարձակվողներ – Չե Ադամս («Սաութհեմփթոն»), Լինդոն Դայկս («Քուինս Պարկ Ռեյնջերս»), Ջեյմս Ֆորեսթ («Սելթիկ»), Ռայան Ֆրեյզեր («Նյուքասլ»), Կևին Նիսբետ («Հիբերնիան»)։

Scotland 1200x600 1 960x504 - Բարդ ճանապարհով հասան ԵՎՐՈ, կխաղան մարզչի պարզ ֆուտբոլով․ Ինչ սպասել Շոտլանդիայի հավաքականից

Շոտլանդիայի հավաքականի կորիզը ներքին առաջնության խաղացողներն են։ Այդպես եղել է գրեթե միշտ։ Իսկ հավաքականի գլխավոր աստղերը խաղում են Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն ակումբներում։ Այս հայտացուցակը ևս բացառություն չէ։ Շոտլանդիայի հավաքականում կան խաղացողներ «Լիվերպուլից», «Չելսիից», «Մանչեսթեր Յունայթեդից», «Արսենալից»։ Շոտլանդիայի հավաքականի հայտացուցակից վնասվածքի պատճառով դուրս է մնացել Կենի Մաքլինը։ Նա այն խաղացողն էր, որն իրացրեց Իսրայելի ու Սերբիայի հավաքականների դեմ անցումային խաղերի վճռորոշ 11-մետրանոցը։ Նա ծնկի վնասվածք ունի ու չի կարող օգնել իր թիմին։ Մյուս դիրքերում Սթիվ Քլարքը կատարել է ամենաօպտիմալ ընտրությունը։

Մեր ընտրանին

Մարզչական գործոնը

«Ֆուտբոլը աշխարհի ամենապարզ խաղն է։ Այն բարդացնում են մարզիչները, համենայն դեպս այսպես է ասել մի խելացի մարդ»,-ասում է Սթիվ Քլարքը։ Շոտլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչը այս տեսակետի կողմնակիցն է։ Նա իր մարզչական կարիերայի ընթացքում բավականին հետաքրքիր պահեր է ունեցել։ 2004 թվականին նա Ժոզե Մոուրինյոյի մարզչական շտաբում էր «Չելսիում»։ 7 տարի անց նրա մարզչական ունակություններին բարձր գնահատական տվեց «Լիվերպուլի» լեգենդ Քենի Դալգլիշը, ինչից հետո Քլարքը աշխատանքը շարունակեց «Լիվերպուլում», բայց նորից մարզչի օգնականի կարգավիճակով։

0 JS220332311 960x504 - Բարդ ճանապարհով հասան ԵՎՐՈ, կխաղան մարզչի պարզ ֆուտբոլով․ Ինչ սպասել Շոտլանդիայի հավաքականից

2019 թվականից նա գլխավորում է Շոտլանդիայի հավաքականը։ Նա նշանակվեց գլխավոր մարզչի պաշտոնում, երբ Շոտլանդիան շատ վատ սկսեց Եվրոպայի առաջնության ընտրական փուլում։ Ղազախստանին պարտվելուց հետո Շոտլանդիան հաղթեց Սան Մարինոյին։ Սակայն հաջորդ խաղում Ալեքս Մաքլեյշն այլևս չէր առաջնորդում Շոտլանդիայի հավաքականին։ Նրա փոխարեն նշանակվեց Քլարքը։ Նրան հավաքականում սիրում են։ Քլարքը հետաքրքիր փորձարկումներ է երբեմն անում։ Օրինակ՝ նա շատ հաճախ պաշտպանության կենտրոն է ուղարկում Մաքթոմինային, որը «Մանչեսթեր Յունայթեդում» այդ դիրքում խաղում է միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Քլարքը արդեն պատմություն է կերտել՝ Շոտլանդիայի հավաքականին դուրս բերելով Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ։

Գլխավոր աստղը

2935160 60259168 2560 1440 960x540 - Բարդ ճանապարհով հասան ԵՎՐՈ, կխաղան մարզչի պարզ ֆուտբոլով․ Ինչ սպասել Շոտլանդիայի հավաքականից

Եթե Եվրոպայի առաջնությունը կայանար նախապես որոշված ժամկետներում, ապա գլխավոր աստղի հարցում որևէ հարց չէր լինի։ Իհարկե, հիմա նույնպես այդ հարցը չկա։ Գլխավոր աստղը Էնդրյու Ռոբերտսոնն է, սակայն ակումբային մակարդակով նրա անցկացրած նախորդ մրցաշրջանը չի կարող համեմատվել ավարտված մրցաշրջանի հետ։ Շոտլանդացի պաշտպանը երկու տարի անընդմեջ լավագույններից էր «Լիվերպուլում»։ 2019-ին հաղթեց Չեմպիոնների լիգան, 2020 թվականին էլ «Լիվերպուլի» հետ դարձավ Անգլիայի չեմպիոն։ Սակայն ավարտված մրցաշրջանը ո՛չ անհատապես, ո՛չ էլ ակումբային մակարդակում լավագույնը չէր Ռոբերտսոնի համար։ Համենայն դեպս, նրանից են հենց գլխավոր սպասելիքները։ Նա պետք է առաջնորդի իր թիմին ու տանի իր հետևից։ Շոտլանդիայի հավաքականում որոշակի սպասելիքներ կան նաև երիտասարդ Բիլ Գիլմորից ու Սքոթ Մաքթոմինայից։ Գիլմորը «Չելսիում» 14 հանդիպման է մասնակցել, Մաքթոմինայն էլ «Մանչեսթեր Յունայթեդում» բավականին հաջող մրցաշրջան է անցկացրել։ Սակայն անկախ այս ամենից՝ թիմի գլխավոր աստղը, ումից կախված է լինելու Շոտլանդիան խաղային ու հոգեբանական տեսանկյունից Էնդրյու Ռոբերտսոնն է։

Մրցակիցներ/շանսեր

Շոտլանդիայի հավաքականը D խմբում է։ Մրցակիցներն են Անգլիայի, Խորվաթիայի և Չեխիայի հավաքականները։ Խումբը բարդ է ու ամենևին էլ գաղտնիք չէ, որ այս խմբից դուրս գալու համար շոտլանդացիներն ինչ-որ արտասովոր բան է պետք անեն։ Շոտլանդիան այդպիսի մի բան կարող է անել, ու այստեղ նրանց օգնության պետք է գան երկրպագուներն ու տան գործոնը։ Առաջնությունը նրանք սկսելու են Գլազգոյում Չեխիայի դեմ խաղով։ Չեխերը լավ հավաքական ունեն, բայց հաստատ Անգլիա ու Խորվաթիա չեն։ Նրանց դեմ առաջին տուրի խաղը, այն էլ տանը շատ կարևոր է Շոտլանդիայի համար։ Հաղթանակի դեպքում նրանք գոնե առավելություն կունենան հիմնական մրցակցի նկատմամբ։ Անգլիայի հետ նրանք խաղալու են «Ուեմբլիում», այնպես որ այստեղ տան գործոնի վրա պետք է ոչ թե հույս դնել, այլ պայքարել դրա դեմ։ Վերջին տուրում Խորվաթիայի դեմ խաղը Գլազգոյում է։ Կա տպավորություն, որ Խորվաթիան լավագույն մարզավիճակով չի մոտենում առաջնությանը։ Շոտլանդացիները կարող են ու պետք է խաղան նաև նրանց հետ։

Հավանական մեկնարկային կազմը՝ ըստ VNews-ի

3-4-3։ Մարշալ, Տիրնի, Հենդրիկս, Գալահեր, Ռոբերտսոն, Մաքթոմինայ, Մակգինն, Օ’Դոնել, Քրիստի, Մաքգրեգոր, Ադամս։

Շոտլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Սթիվ Քլարքի համար սա ամենաօպտիմալ կազմերից է։ Ինչպես նշեցինք, նա շատ հաճախ կենտրոնական պաշտպանի դիրքում օգտագործում է հենց Մաքթոմինային, սակայն ԵՎՐՈ-ի ընթացքում այսպիսի փորձարկումից  նա թերևս կհրաժարվի։ Պաշտպանության կենտրոնում կարող է խաղալ Հենդրիկսը։ Նրա կողքերում ձախից՝ Տիրնին, աջից՝ Գալահերը։ Ձախ լատերալի դիրքն ակնհայտ է․ այստեղ կլինի Էնդրյու Ռոբերտսոնը, աջից՝ Օ’Դոնելը։ Այս տարբերակով Մաքթոմինայը կխաղա կիսապաշտպանության կենտրոնում Մակգինի հետ։ Մինչև Ադամսը հարձակվողական գործողությունները կհամակարգեն Մաքգրեգորն ու Քրիստին։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Դավիդ Ալաբան՝ Ավստրիա – Հյուսիսային Մակեդոնիա խաղի լավագույն ֆուտբոլիստ

Նիդեռլանդներ – Ուկրաինա. Մեկնարկային կազմեր

ԵՎՐՈ 2020. Ավստրիայի հավաքականը մեկնարկեց հաղթանակով (տեսանյութ)

Շտեֆան Լայները գոլից հետո խաղաշապիկ է ցուցադրել՝ «Էրիկսեն, ուժեղ մնա» գրությամբ

Ավստրիան ու Հյուսիսային Մակեդոնիան 30-րդ րոպեի դրությամբ մեկական գնդակ են խփել (տեսանյութ)

Ջուդ Բելինգեմը Եվրոպայի առաջնությունում հանդես եկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է

ԵՎՐՈ 2020. Անգլիա – Խորվաթիա խաղի լավագույն ֆուտբոլիստը

Ստեռլինգի գոլը հաղթանակ պարգևեց Անգլիային աշխարհի փոխչեմպիոնի դեմ խաղում (տեսանյութ)

Դանիայի հավաքականի բժիշկը հաստատել է՝ Էրիկսենը խաղի ժամանակ սրտի կանգ է ունեցել

Անգլիա – Խորվաթիա. Առաջին կեսից հետո (տեսանյութ)

Անգլիա – Խորվաթիա. Մեկնարկային կազմեր

Կոնստանտին Գենիչը ԵՎՐՈ 2020-ի հավատարմագրում կստանա՝ չնայած Ադրբեջանի ջանքերին

Դանիայի ֆուտբոլային ասոցիացիան հայտարարություն է տարածել Էրիկսենի առողջական վիճակի մասին

Բենզեմա. «Պատրաստ եմ 100 տոկոսով»

Լուկակուի դուբլն օգնեց Բելգիային վստահորեն հաղթել Ռուսաստանին (տեսանյութ)

«Քրիս, սիրում եմ քեզ». ինչ արեց Լուկակուն՝ Ռուսաստանին գոլ խփելուց հետո (տեսանյութ)