fbpx

Բարձրագույն խմբի առաջիկա մրցաշրջանում վերջին տեղ գրաված թիմը կարող է իջնել Առաջին խումբ

ՀՖՖ-ում քննարկվում է ու ամենայն հավանականությամբ արդեն առաջիկա մրցաշրջանից կներդրվի նոր կանոն, որի համաձայն Բարձրագույն խմբում վերջին տեղը գրաված թիմը կիջնի Առաջին խումբ: Այս մասին VNews.am-ին հայտնել է ՀՖՖ առաջին փոխնախագահ և գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը՝ Վայոց Ձոր կատարած այցի ժամանակ:

Մելիքբեկյանը նշել է, որ Առաջին խմբում թիմերի քանակի ավելացումը թույլ է տալիս կիրառել այդ կանոնը: Ներկայումս բացի Բարձրագույն խմբի ակումբների դուստր թիմերից Առաջին խմբում խաղում են նաև «Երևան», «Ջունիոր Սևան» և «Լոկոմոտիվ» ակումբները: Առաջիկա մրցաշրջանում այս թիմերի քանակը կավելանա 3-4-ով, ինչը թույլ կտա լուրջ մրցակցություն ծավալել Բարձրագույն խմբի ուղեգրի համար: Առաջին խմբում խաղալու հետաքրքրվածություն են ցուցաբերել Դիլիջանի «Դիլիջան», Նոյեմբերյանի «Դովեղ», Աշտարակի «Արագած», Չարենցավանի «Վան» ակումբները, հնարավոր է առաջնությանը մասնակցի նաև ԲԿՄԱ-ն: Նշենք, որ թիմերի մասնակցությունը Առաջին խմբին այս պահին դեռ վերջնական չէ:

Այդ պարագայում արդեն հնարավոր կլինի նաև ոչ միայն ուղղակիորեն ավելացնել Բարձրագույն խմբի թիմերի քանակը, այլև վատ արդյունք գրաված թիմին իջեցնել մեկ դիվիզիոն ներքև:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Բանանցը» հրաժեշտ է տվել Արթուր Ավագյանին

«Յունիոր Սևանը»՝ Հայաստանի Առաջին խմբի չեմպիոն

Արմեն Մելիքբեկյան․ «Մեծ ռեֆորմներ ենք նախատեսում մրցավարական կորպուսում» (տեսանյութ)

Իսպանացի մրցավարները ԲԽ խաղերը սպասարկելու են հրավիրվել դեռ մինչև «Լոռի» – «Փյունիկ» հանդիպումը

Ճանաչե՛նք Հայաստանի առաջնության մրցավարներին

Անգլիացի ներդրողը Դիլիջանում հիմնել է ֆուտբոլային ակումբ, որը մասնակցելու է Առաջին խմբի առաջնությանը

Խինես Մելենդեսը հանդիպել է հայկական ակումբների ներկայացուցիչների հետ (տեսանյութ)

«Յունիոր Սևանը» զգալի փոփոխությունների է ենթարկվել

Լեգեոներների լիմիտ. Արհեստական ու հապճեպ լուծում մի խնդրի համար, որը իրականում գոյություն չունի

«Սիրելի Ձմեռ պապ…». Ինչ սպասել հայկական ֆուտբոլից 2019 թվականին

Անզուգական 10 գոլ՝ Բարձրագույն խմբի առաջին խաղաշրջանից (տեսանյութ)

«Լոռի» ⬆, «Փյունիկ» 🔝. Բարձրագույն խմբի ուժերի հարաբերակցությունը 7-րդ տուրից առաջ

Անտեսված երիտասարդներ․ Մեղավոր են թե՛ ֆուտբոլիստները, թե՛ ակումբներն ու մարզիչները

«Լոռին» հաղթեց «Արցախին» և բարձրացավ 1-ին հորիզոնական (տեսանյութ)

«Շիրակն» ու «Լոռին» չորոշեցին հաղթողին (տեսանյութ)

«Շիրակ»-«Լոռի». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր