Բարձրագույն խմբի 3 ակումբ ապահովել է իր տեղը եվրագավաթային խաղարկությունում - VNews
Բաժիններ

Բարձրագույն խմբի 3 ակումբ ապահովել է իր տեղը եվրագավաթային խաղարկությունում

Բարձրագույն խմբի առաջնության ընթացիկ մրցաշրջանի ավարտին երկու տուր է մնացել, թիմերը մրցաշարային աղյուսակում միավորներով շատ մոտ են դասավորված, սակայն որոշակի հստակություն եվրագավաթի ուղեգրերի վերաբերյալ արդեն կա։

Այսպիսով՝ 27-րդ և 28-րդ տուրերից առաջ եվրագավաթի ուղեգիր են արդեն նվաճել «Շիրակը», «Արարատ-Արմենիան» և «Նոան», որոնք համապատասխանաբար վաստակել են 46, 46 և 45 միավոր։ Հարց է միայն, թե այս թիմերից որը հանդես կգա Չեմպիոնների լիգայի որակավորման մրցաշարում։

Չորրորդ ուղեգրի համար կպայքարեն «Ալաշկերտն» ու «Լոռին», որոնք համապատասխանաբար վաստակել են 41 և 40 միավոր։ 27-րդ տուրում «Ալաշկերտն» ընդունելու է «Լոռիին», ինչը նշանակում է, որ թիմերից միայն մեկը կարող է եվրագավաթի ուղեգիր նվաճել վերջին երկու տուրերի արդյունքում և տեսականորեն հնարավոր չէ, որ երկուսն էլ շրջանցեն առաջատար եռյակի թիմերից որևէ մեկին։

Ավելացնենք, որ 4-րդ ուղեգիրը բաժին է հասնում Vbet Հայաստանի գավաթի հաղթողին, բայց քանի որ եզրափակիչ են դուրս եկել «Նոան» ու «Արարատ-Արմենիան», Բարձրագույն խմբի 4-րդ հորիզոնականն զբաղեցնող թիմը կնվաճի եվրագավաթի ուղեգիր։ Եթե անգամ «Նոան» զբաղեցնի 4-րդ հորիզոնականը, «Լոռի» – «Ալաշկերտ» զույգից միայն մեկը կարող է շրջանցել թիմերից որևէ մեկին։

Բարձրագույն խումբ, 27-րդ տուրի ժամանակացույցը՝

«Նոա» – «Շիրակ»՝ 06․07 | 18:00

«Արարատ» – «Արարատ-Արմենիա»՝ 06․07 | 20:00

«Ալաշկերտ» – «Լոռի»՝ 07․07 | 18:00

Բարձրագույն խումբ, 28-րդ տուրի ժամանակացույցը՝

«Արարատ-Արմենիա» – «Նոա»՝ 14․07 | 17:30

«Լոռի» – «Արարատ»՝ 14․07 | 17:30

«Շիրակ» – «Ալաշկերտ»՝ 14․07 | 17:30

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Շիրակ» ակումբը նոր նախագահ ունի

Ռեկորդ. Ամենատարեց ֆուտբոլիստը, որ գոլ է խփել Հայաստանի սուպերգավաթի խաղարկություններում

Բենիկ Հովհաննիսյանը դարձավ եռակի սուպերգավաթակիր, Սարգիս Շահինյանին չհաջողվեց ինքնատիպ նվաճման հասնել

Իգոր Պիկուշչակը սուպերգավաթակիր թիմ պատրաստած օտարերկրացի 4-րդ մարզիչն է

Դավիդ Կամպանյա․ «Վստահ եմ՝ լավ պայքար կմղենք Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիա»-«Օմոնիա» հանդիպման ժամը ու վայրը

Իգոր Պիկուշչակը՝ «Նոայի» նվաճած տիտղոսի և Եվրոպա լիգայում առաջիկա ելույթների մասին (տեսանյութ)

«Ալաշկերտ»՝ 😍, «Շիրակ»՝ 😱, «Նոա»՝ 🇦🇲🤝🇰🇿. Հայկական թիմերի մրցակիցները Եվրոպա լիգայում

«Արարատ-Արմենիայի» հնարավոր մրցակիցը՝ «Օմոնիային» հաղթահարելու դեպքում

«Նոայի» և «Ալաշկերտի» հավանական մրցակիցները Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլում

«Շիրակի» 3 հավանական մրցակիցները Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլում

«Նոան» կրկին կամք դրսևորեց և տիտղոս նվաճեց․ VNews-ի ֆոտոշարքը «Նոա» – «Արարատ-Արմենիա» սուպերգավաթային խաղից

«Նոան»՝ Հայաստանի Սուպերգավաթակիր (տեսանյութ, ֆոտո)

Պաշտոնական․ «Մորդովիայի» պաշտպանը համալրել է «Վանի» շարքը

Տրանսֆերային ամառ-2020․ Բարձրագույն խմբի ակումբների համալրումները և կորուստները (թարմացվում է)

Հայտնի է «Արարատ-Արմենիայի» մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում