Բարձրագույն խմբի 3 ուղեգրերի համար պայքարը թեժանում է - VNews
Բաժիններ

Բարձրագույն խմբի 3 ուղեգրերի համար պայքարը թեժանում է

Շախմատի Հայաստանի առաջին խմբի առաջնության վերջնագծում զգալիորեն սրվել է պայքարը բարձրագույն խմբի 3 ուղեգրերի համար: Մրցաշարի ավարտից 3 տուր առաջ 8 միավորով Հայկ Մարտիրոսյանը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 10-րդ տուրում նա սևերով հաշտություն կնքեց Ռաֆայել Բակունցի հետ: Վերջինս ունի 5 միավոր:

10-րդ տուրն անհաջող էր առաջատարին 7 միավորով հետապնդող Տիգրան Հարությունյանի համար, ով պարտություն կրեց Դավիթ Շահինյանից: Դա մրցաշարում Տիգրանի 2-րդ պարտությունն էր: Առաջինը նա կրել էր 3-րդ տուրում՝ զիջելով Հայկ Մարտիրոսյանին: Իսկ Շահինյանը 5 միավորով տեղափոխվեց 7-րդ հորիզոնական:

Մեծ հետաքրքրություն էր ներկայացնում մրցաշարի երկու գրոսմայստերներ Հովիկ Հայրապետյանի և Լևոն Բաբուջյանի մրցավեճը: Հաջողությունն ուղեկցեց Բաբուջյանին, ով վաստակեց 3,5 միավոր: Մեկնարկում 4 անընդմեջ հաղթանակ տոնած Հովիկ Հայրապետյանը մրցաշարում արդեն 3-րդ պարտությունը կրեց՝  իր օգտին գրանցելով 6 միավոր:

6-ական միավոր են վաստակել նաև Արամ Հակոբյանը, Մանուել Պետրոսյանն ու Արման Միքայելյանը: Հակոբյանը ոչ-ոքի խաղաց Շանթ Սարգսյանի հետ, Պետրոսյանը 100-րդ քայլին հաշտություն կնքեց Արմենակ Եղիազարյանի հետ, իսկ Միքայելյանը պարտության մատնեց 1,5 միավորով մրցաշարային աղյուսակը եզրափակող Կարեն Հովհաննիսյանին: Դավիթ Քալաշյանն էլ առավելության հասավ Նորայր Թորոսյանի նկատմամբ ու վաստակեց 4 միավոր:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


    • Ընթերցեք նաև

Հայ պատանի շախմատիստները 3-րդն են Եվրոպայում

Հայաստանի հավաքականը քառորդ եզրափակչում է

Հայտնի են Հայաստանի հավաքականի մրցակիցներն արագ շախմատի առցանց օլիմպիադայում

Լավագույն ցուցանիշը Հայաստանի վերջին 13 առաջնություններում․ Մորի Կոնեի խելահեղ մրցաշրջանը

Մանուել Պետրոսյանը՝ Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի հաղթող

Ռոբերտ Արզումանյանը՝ «Ուրարտու-2»-ի գլխավոր մարզիչ

Թրեբլ ձևակերպած առաջին հայկական ակումբը․ Լուծարված «Ցեմենտի»/«Արաքսի» դերը հայկական ֆուտբոլում

Տիգրան Հարությունյանը՝ «Աերոֆլոտի» B մրցաշարի հաղթող

Չեմպիոնության համար պայքարը հասավ գագաթնակետին

Սամվել Տեր-Սահակյանը գլխավորեց աղյուսակը

Հովիկ Հայրապետյանը՝ Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի հաղթող

Մրցաշարում երկիշխանություն հաստատվեց

Միակ հաղթանակը տոնեց Ռոբերտ Հովհաննիսյանը

Սամվել Տեր-Սահակյանը հաղթեց չեմպիոնին ու գլխավորեց աղյուսակը

Արման Փաշիկյանը ստանձնեց միանձնյա առաջատարի դերը

Հինգ մրցախաղերից երեքն արդյունավետ ելք ունեցան