fbpx
Բաժիններ

Բարև, Չեմպիոնների լիգա, մենք քեզ սպասում էինք. Ով ինչ շանսեր ունի այս խաղարկությունում

Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Չեմպիոնների Լիգա, Խմբային Փուլ 1 տուր

18 Սեպտեմբեր 2019 - 23:00

3

ՖԱ Պարի Սեն-Ժերմեն

0

Ռեալ Մադրիդ

1 - 0 Անխել դի Մարիա - 14`

2 - 0 Անխել դի Մարիա - 33`

3 - 0 Թոմաս Մյոնյե - 91`

Արդեն վաղը՝ սեպտեմբերի 17-ին, կմեկնարկի Չեմպիոնների լիգայի հերթական խաղարկությունը: Եվրոպական խաղադաշտերում նորից կհնչի փշաքաղեցնող ու երբեք չհնացող հիմնը, կգլորվի աստղազարդ գնդակը, պայքարի մեջ կմտնեն իրենց երկրների ուժեղագույնները: Ֆուտբոլային կախարդանքը մեկնարկում է խմբային փուլով, որին՝ հատկապես նախորդ ֆանտաստիկ ու քամբեքերով հարուստ խաղարկությունից հետո, սպասում ենք առանձնահատուկ խանդավառությամբ ու ոգևորվածությամբ: Հայացք գցենք բոլոր՝ 8 խմբերին ու հասկանանք, թե ինչ է մեզ սպասում առաջիկա 3 ամիսների ընթացքում: Գնացինք:

A խումբ

Բավական հետաքրքիր ու գունավոր խումբ, որն ունի 2 ընդգծված ֆավորիտ: Առաջին տեղի համար պայքարը «Ռեալի» ու ՊՍԺ-ի միջև թեժ է լինելու, որը, ի դեպ, մեկնարկում է արդեն առաջին տուրում՝ Փարիզում, որտեղ այս երկու թիմերը միմյանց միջև կանցկացնեն դիմակայության առաջին հանդիպումը: Մադրիդյան ու փարիզյան ակումբների ելույթները խմբային փուլում ցույց կտան, թե որքանով են փոխվել այս թիմերը, ինչպես են անդրադարձել նոր համալրումները նրանց վրա, և, ի վերջո, թե որքանով են նրանք հավակնում հաղթելու ՉԼ-ի այս խաղարկությունում:

Այս խմբում հայտնվեցին 3-րդ զամբյուղի ամենահարմար, և 4-րդ զամբյուղի ամենաանհարմար թիմերից մեկը: Իր կազմը զգալիորեն ուժեղացրած «Գալաթասարայը» (Ֆալկաո, Նզոնզի, Բաբել, Սերի) Ֆատիհ Թերիմի գլխավորությամբ շատ ավելի վտանգավոր ու միավոր խլող մրցակից է «Ռեալի» ու ՊՍԺ-ի համար, քան բելգիական «Բրյուգեն»: Ամենայն հավանականությամբ, ստամբուլյան ակումբը նվազագույնը կգրավի 3-րդ տեղն ու գոնե Եվրոպա լիգայի ուղեգիր ձեռք կբերի:

B խումբ

B խմբում 1/8 դուրս գալու հավակնորդները ևս երկուսն են՝ «Բավարիան» և «Տոտենհեմը»: Մյունխենցիները լուրջ թարմացումներ ունեցան այս ամռանը՝ իրականացնելով 4 տրանսֆեր՝ Պավար, Լ. Հերնանդես, Կոուտինյո, Պերիշիչ: Այս բոլոր ֆուտբոլիստները, ընդ որում՝ տարբեր գոտիների, կարող են հայտնվել մեկնարկային կազմում ու նոր տեսք տալ Գերմանիայի չեմպիոններին, որոնք ցանկանում են երկար դադարից հետո հաղթել, կամ գոնե եզրափակիչ դուրս գալ այս մրցաշարում: Նախորդ խաղարկության եզրափակիչի մասնակից «Տոտենհեմն» էլ ավելի ամուր թիմ է դարձել ու պատրաստ է կրկին պայքար մղել երկու ճակատով և մրցակցություն ցույց տալ գրանդ ակումբներին: Առաջին տեղի համար պայքարն այս խմբում նույնպես կատաղի է լինելու:

3-րդ տեղի համար պայքարում այս խմբում ֆավորիտը, միանշանակ, «Օլիմպիակոսն» է: Հունաստանի փոխչեմպիոնները բավական հաջող են սկսել այս մրցաշրջանը՝ որակավորման փուլի վերջին տուրում վստահ հաղթանակ տանելով «Կրասնոդարի» նկատմամբ, իսկ ներքին առաջնությունում 3 խաղում 3 հաղթանակից հետո գլխավորում են մրցաշարային աղյուսակը: «Ցրվենա Զվեզդայի» շանսերը չնչին են:

C խումբ

Առաջին տեղի տեսանկյունից այս խումբն ամենաանհետաքրքիրն է: 8 խմբից միակը, որտեղ առաջին հորիզոնականի հարցը կասկած չի հարուցում. այն զբաղեցնելու է «Մանչեսթեր Սիթին», քանի որ չկա թիմ, որ կարողանա պայքարել Գվարդիոլայի սաների հետ: Անգլիայի չեմպիոններին բաժին հասան 2-րդ ու 3-րդ զամբյուղների ամենաթույլ թիմերը:

Բայց 2-րդ տեղի համար պայքարում, այո՛, կա ինտրիգ: Եվ ոչ միայն «Շախտյորի» ու «Դինամո Զագրեբի» միջև, այլ նաև՝ «Ատալանտայի»՝ Ա սերիայի նախորդ խաղարկության գլխավոր բացահայտման: «Շախտյորն» իր լավագույն ժամանակները չի ապրում ու 2-րդ զամբյուղում է հայտնվել զուտ Ուկրաինայի առաջնության բարձր վարկանիշի հաշվին: «Ատալանտան», որը պահեց իր առաջատար Դուվան Զապատային, լուրջ մրցակցություն է ցույց տալու: Պետք չէ մոռանալ «Դինամո Զագրեբին», որը շատ չի զիջում ուկրաինական ու իտալական ակումբներին:

D խումբ

Ամենահետաքրքիր խմբերից մեկը D-ն է: Այստեղ ընդգրկված են ոչ միայն թոփ, այլ նաև տարբեր խաղաոճերի ու բազմազան թիմեր: «Ատլետիկոն» լավ հնարավորություն ունի վրեժ լուծել «Յուվենտուսից»՝ նախորդ մրցաշրջանում իրեն 1/8-ից դուրս թողնելու համար: «Հնդկացիների» կազմում իսկական հեղափոխություն է եղել՝ շատերն են հեռացել, մեկնարկային կազմի մի քանի կարևոր ֆուտբոլիստ, որ վերջին տարիներին Սիմեոնեի թիմի կորիզն էին կազմում՝ Գոդինը, Հերնանդեսը, Ռոդրիգոն, Գրիզմանը… Բայց շատերն էլ եկել են: Ոչ աստղային ձեռքբերումների մեջ աչքի է ընկնում հատկապես Ժոաու Ֆելիշը: «Յուվենտուսը» հիմքային փոփոխության չի ենթարկվել, սակայն փոխվել է գլխավոր մարզիչը, եկել է դե Լիխտը, թարմացվել է կիսապաշտպանությունը: Երկու գրանդների առաջին փորձությունը հենց առաջին տուրում՝ «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում, միմյանց միջև:

«Յուվենտուսին» ու «Ատլետիկոյին» ամբողջ խմբային փուլի ընթացքում խանգարելու ու «կծելու» է Լևերկուզենի «Բայերը»: Երիտասարդ տաղանդներ ունեցող ու դիտարժան ֆուտբոլ ցուցադրող այս թիմից ամեն ինչ կարելի է սպասել: Հետաքրքիր է լինելու նաև տեսնել «Լոկոմոտիվի» խաղն այս բարդ խմբում: Մոսկովյան ակումբի համար, որը կարող էր դառնալ Էրիկ Վարդանյանի թիմը, շատ մեծ փորձ է լինելու այսպիսի մրցակիցների դեմ խաղալը:


Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

#Գոլային_օրացույց_26. Ո՞րն է հոկտեմբերի 18-ի լավագույն գոլը

Մեսի. «Չեմպիոնների լիգայում հաղթելը կարևոր է, բայց Լա լիգան գլխավոր մրցաշարն է»

Թուրքիան կարող է զրկվել Չեմպիոնների լիգայի եզրափակիչի անցկացման իրավունքից

«Մեսին ստիպում է քեզ խաղալ փակ ոտքերով». Ջեյմս Միլներ

«Բարսելոնան» գերազանցեց «Ռեալի» ռեկորդը Չեմպիոնների լիգայում

Կոնտե. «Բարսելոնայից» անարդարացի պարտություն կրեցինք, չեմ ուզում խոսել մրցավարության մասին»

«Բարսան» կամային հաղթանակ տարավ, «Լիվերպուլի» խաղում 7 գոլ գրանցվեց, մյուս արդյունքները (տեսանյութ)

«Զալցբուրգը» վերականգնում է հաշվի հավասարակշռությունը «Լիվերպուլի» դեմ խաղում 0-3-ից հետո (տեսանյութ)

Սուարեսը հավասարեցնում է հաշիվն «Ինտերի» դեմ խաղում (տեսանյութ)

«Լիվերպուլ» – Զալցբուրգ» խաղում հաշիվը դարձավ 3-2 (տեսանյութ)

ՉԼ. Առաջին կեսից հետո «Բարսան» պարտվում է, «Լիվերպուլը»՝ հաղթում, մյուս արդյունքները (տեսանյութ)

«Լիվերպուլը» դասագրքային գոլով կրկնապատկում է հաշիվը (տեսանյութ)

Հակիմ Զիեշի ցնցող գոլը «Վալենսիայի» դեմ խաղում (տեսանյութ)

Մանեն բացում է հաշիվը «Զալցբուրգի» դեմ խաղում (տեսանյութ)

«Ինտերը» բացում է հաշիվը «Բարսելոնայի» դեմ խաղում (տեսանյութ)

Դորտմունդի «Բորուսիան» հաղթեց հյուրընկալվելիս, «Նապոլիի» խաղում գոլազուրկ ոչ-ոքի գրանցվեց (տեսանյութ)