Բարսեղյան. «Երբ խաղը լավ չի ստացվում, Մխիթարյանին ավելի շատ են քննադատում, քան մեզ» - VNews
Բաժիններ

Բարսեղյան. «Երբ խաղը լավ չի ստացվում, Մխիթարյանին ավելի շատ են քննադատում, քան մեզ»

Հայաստանի հավաքականի ու «Աստանայի» ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը «Арена спорта»-ի ռադիոեթերում խոսել է նոր թիմում հարմարվելու գործընթացի, երկրպագուների ճանաչման, կորոնավիրուսի համաճարակի ընթացքում ինքնամեկուսացման, ղազախական ֆուտբոլի առանձնահատկությունների և այլ թեմաների մասին։

«Աստանային» հարմարվելու գործընթացի մասին․

«Եթե անկեղծ, ապա շատ լավ եմ զգում։ Արդեն հարմարվել եմ թիմին։ Արդեն խաղում եմ ձախ եզրում։ Կար ժամանակ, որ կարծում էի՝ 100 տոկոսով չեմ հարմարվել, սակայն հիմա վստահ եմ, որ հարմարվել եմ։ Ամեն ինչ կարգին է։ Շնորհակալ եմ բոլորին թիմի լավագույն ֆուտբոլիստի պայքարում իմ օգտին քվեարկելու համար»։

2019 թվականի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստների եռյակում ընդգրկվելու մասին․

«Այո՛, առաջին անգամը չէ։ Ես 2017 թվականին երկրորդն էի՝ Մխիթարյանից հետո։ Իհարկե շատ հաճելի է, երբ գնահատված ես զգում։ Մենք խաղում ենք երկրպագուների համար, ու ինձ համար մեծ հաճույք է, որ երկրպագուները կամ ավագները, մարզիչները քվեարկում են իմ օգտին։ Սա կարևորագույն կողմ է, քանի որ եթե դու մրցանակներ ունես, ապա քեզ կհիշեն»։

Կորոնավիրուսի համաճարակի ընթացքում ինքնամեկուսացման մասին․

«Ես դժվարություններ չեմ զգում։ Ամեն ինչ լավ է։ Ինչպես ասում է Գրիգորի Լեպսը, ես երջանիկ եմ, ինչպես ոչ ոք(ծիծաղում է-խմբ․)»։

«Կայսարի» ու «Աստանայի» կազմում նվաճած գավաթների տարբերության մասին․

«Կընտրեմ «Կայսարի» հետ գավաթը, քանի որ «Աստանայի» համար նվաճումը սովորական է։ «Կայսարը» երկար տարիներ տիտղոս չէր նվաճել։ Կարող եմ ասել՝ թիմի համար այդ նվաճումը շատ առանձնահատուկ էր»։

Ռուսաստան հնարավոր տեղափոխության մասին․

«Ինձ ասացին, որ իմ ծառայություններով «Զենիթն» է հետաքրքրված։ Չգիտեմ՝ այդ տեղեկությունը որքան էր հավաստի։ Կարծում եմ՝ ավելի լավ է հիմա լինել այստեղ, քան այն ռուսական թիմերում, որոնք առաջատար հնգյակում չեն, քանի որ ես ուզում եմ խաղալ Եվրոպայում, Չեմպիոնների լիգայում։ «Աստանան» վերջին 5-6 տարիներին չեմպիոն է եղել։ Տա՛ Աստված, որ այս մրցաշրջանում նույնպես այդպես լինի։ Եվրոպա լիգայում թիմը հաղթել է «Մանչեսթեր Յունայթեդին»։ «Աստանան» բավական մեծ պատմություն ունեցող թիմ է, ու ես կարծում եմ՝ հանգիստ կարող ենք խաղալ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում»։

Հայաստանի ու Ղազախստանի առաջնությունների տարբերությունների մասին․

«Այստեղ խաղադաշտում շատ բարդ է։ Երկրպագուների մասին նույնպես կարող եմ ասել։ «Աստանան» մեծ թվով երկրպագուներ ունի, իսկ Հայաստանում, այո՛, երկրպագուներ կան, սակայն մեծ թիվ չեն կազմում։ Լավ առաջնություն կա, երբ կան լավ լեգեոներներ։ Վերջին տարիներին դա ապացուցվել է։ Կարծում եմ՝ Ղազախստանն այլ ֆուտբոլ կունենար, եթե լեգեոներներ չլինեին։ Այստեղ գումար կա։ Հայաստանում նոր են սկսել ներդրումներ կատարել, իսկ արդյունքն ուշանալ չտվեց, քանի որ մի քանի թիմեր եվրագավաթային որոշակի հաջողություններ ունեցան։ «Փյունիկը» հաղթեց «Տոբոլին», իսկ նրանց մեկ ֆուտբոլիստի արժեքը գուցե լրացնում է մի ամբողջ թիմի աշխատավարձ։ Ղազախստանի հետ անհամեմատելի է, քանի որ այստեղ մեծ գումարներ կան։ Հնարավոր է՝ թոփ 5 ազգային առաջնություններից հետո ամենամեծ գումարներն են։ Կյանքն այստեղ հիասքանչ է, եթե դու գիտես ֆուտբոլ խաղալ, խնդիրներ չես ունենա»։

Ֆեդերացիայում կատարված փոփոխությունների մասին․

«Այդպիսի փոփոխություններն ինձ չեն հետաքրքրում, քանի որ ես գնում եմ ազգային հավաքականի խաղերին մասնակցելու։ Ինձ համար ընդհանուր հաշվով միևնույն է՝ ով է այնտեղ նստած, քանի որ ես խաղում եմ իմ ընտանիքի, իմ հայրենիքի համար։ Մենք շփվում ենք միասին, ու ես կարծում եմ՝ ֆուտբոլիստներով ավելի լավ ենք մոտիվացվում, քան դա կարող են անել մարզիչները, երկրի նախագահը կամ մեկ այլ ոք»։

Հայաստանի հավաքականի հետ Եվրոպայի առաջնությանը մասնակցելու հնարավորությունից զրկվելու մասին․

«Ես ընդհանրապես չեմ ուզում խոսել Իտալիայի հավաքականի դեմ խաղի մասին։ Պարտվել եմ տարբեր հաշիվներով՝ 0-5, 0-6, բայց այստեղ այլ է։ Մյուս դեպքերում ես կարծում եմ, որ մենք ակումբային 3 միավոր ենք կորցրել, իսկ այստեղ․․․ Եթե մենք հաղթեինք Լիխտենշտեյնի հավաքականին, կարող էինք այլ խաղ անցկացնել Ֆինլանդիայում։ Կարելի է ասել՝ չխաղացինք վերջին երկու խաղերում։ Մենք ներուժ ունեինք, քանի որ մենք հաղթեցին բոսնիացիներին, իսկ նրանք շատ լավ հավաքական ունեն, հույները՝ նույնպես»։

Մխիթարյանի մասին․

«Ես հիանալի հարաբերություններ ունեմ Հենրիխի հետ ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։ Նա մեր առաջատարն է ու ամեն ինչ անում է մեզ համար։ Եթե խաղը նախատեսվածի պես չի ընթանում, նա ավելի մեծ քննադատության է ենթարկվում, քան մենք, իսկ դա արդարացի չէ, քանի որ մենք թիմ ենք»։

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մխիթարյանը և թիմակիցները ծնկի են եկել՝ հարգանքի տուրք մատուցելով Ջորջ Ֆլոյդի հիշատակին (լուսանկար)

«Ռոմայի» խաղերի ժամանակացույցն Ա Սերիայի մնացած տուրերում

Հայտնի է «Ռոմայի» առաջիկա հանդիպման ժամանակացույցը

Հենրիխ Մխիթարյանը լուսանկար է հրապարակել որդու հետ ու շնորհավորել հունիսի 1-ը

Վենգերը նախապես ցանկացել է Սանչեսի փոխարեն ստանալ ոչ թե Մխիթարյանին, այլ Մարսիալին

Մխիթարյանը ֆուտբոլի վերադարձի առիթով նոր խաղակոշիկներ է ներկայացրել

Խոակին Կապառոս.«Կցանկանայի, որպեսզի մեր թիմերում ավելի շատ հայ ֆուտբոլիստներ խաղային»

«Ռոման» Մխիթարյանին ձեռք բերելու նոր տարբերակ է մտածել

Հենրիխ Մխիթարյանը համեմատել է իր և հոր՝ Համլետ Մխիթարյանի գոլերը (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանի գրառումը մեծ ոգևորություն է առաջացրել «Յունայթեդի» երկրպագուների շրջանում (տեսանյութ)

3 տարի առաջ՝ այս օրը, Մխիթարյանը նվաճեց իր առաջին և դեռևս միակ եվրագավաթը (տեսանյութ)

Ռայոլան ծրագրում է իրականացնել Մխիթարյան-Կլյուվերտ փոխանակում

Մխիթարյանը՝ Ջորդանի խոսքերի մասին. «Ես նույնպես ակտիվիստ չեմ»

Իբրահիմովիչը ու Մխիթարյանը կարող են վերամիավորվել

Մխիթարյան. «Շատ ժամանակ չունեմ մինչև կարիերայիս ավարտը, այնպես որ, կարևոր է տիտղոս հաղթելը»

Վարազդատ Հարոյանը շուտով խաղադաշտ վերադառնալու հույս է հայտնել