-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Բարսելոնայի» նախագահի թեկնածու Խորդի Ֆարեն մեծ պլաններ է գծեր ակումբի համար։ Նա խոստովանել է, որ բանակցություններ է վարել «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ։
«Եթե Կումանը հաջողության հասնի, կմնա «Բարսելոնայում»։ Բայց մենք գործողությունների ծրագիր ունենք։ Մի քանի անգամ շփվել ենք Յուրգեն Կլոպի հետ, քանի որ կարծում ենք, որ «Բարսելոնային» հենց այդպիսի մարզիչ է պետք։
Կումանը լավ որոշում է այս պահին՝ հաշվի առնելով, որ նա «Բարսելոնայի» լեգենդ է։ Ի շնորհիվ նրա բնավորության նա այն մարզիչն է, որի կարիքն ունի ակումբը։ Նրան ամենալավն եմ ցանկանում, քանի որ նրա առաջ բարդագույն խնդիր է դրված»,-ասել է Ֆարեն։
Մինչդեռ Կլոպը վերջերս հայտարարել էր, որ «Լիվերպուլում» 2024-ին իր պայմանագրի ավարտից հետո մտադիր է դադար վերցնել ու չէր բացառել, որ կարող է ավարտել մարզչական կարիերան։
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» նախագահի ընտրությունները կայանալու են հաջորդ տարվա ամռանը։ Ըստ շշուկների՝ Կումանի պայմանագրում կետ կա, որը թույլ կտա նոր նախագահին ցանկության դեպքում հեռացնել նրան։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո