Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Բարսելոնա
Էլչե
1 - 0 Լիոնել Մեսսի - 48`
2 - 0 Լիոնել Մեսսի - 68`
3 - 0 Խորդի Ալբա - 73`
Լա լիգայի 1-ին տուրից հետաձգված խաղում «Էլչեին» հաղթելով՝ «Բարսելոնան» իր վաստակած միավորների քանակը հասցնում է 50-ի, որով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը:
Առաջատար «Ատլետիկոյին» կատալոնական ակումբը զիջում է 5 միավոր, 2-րդ հորիզոնականով ընթացող «Ռեալին»՝ 2 միավոր:
«Էլչեն» 21 միավորով նախավերջին տեղում է:
Դուբլի հեղինակ դարձավ «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին, որը Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում իր խփած գոլերի քանակը հասցրեց 18-ի: Մեսին մրցաշարի լավագույն ռմբարկուն է: 2-րդ հորիզոնականով ընթացող Լուիս Սուարեսը խփել է 16 գնդակ: Արգենտինացի հարձակվողը կատարել է նաև 3 գոլային փոխանցում:
Լա լիգայի շրջանակում «Բարսելոնան» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի փետրվարի 27-ին՝ հյուրընկալվելով «Սևիլիային»:
Կատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո