fbpx

Որ ակումբներն են ամենաշատը ծախսում ֆուտբոլիստների աշխատավարձերի վրա

«Բարսելոնան» համաշխարհային ռեկորդ է սահմանել: Կատալոնական ակումբն  առաջին թիմն է  սպորտի պատմության մեջ, որը իր խաղացողների աշխատավարձերի վճարման վրա միջինում 11 միլիոն եվրո է ծախսել:

Sporting Intelligence-ի անցկացրած հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ «Բարսելոնան»  այս մրցաշրջանում  միջինում 11.800.768  եվրո է ծախսել իր առաջին թիմի խաղացողների աշխատավարձերի վրա: Աշխատավարձերի հարկման չափի մեծացումից հետո, կատալոնացիները ստիպված են եղել զգալիորեն բարձրացնել իրենց մի շարք աստղերի՝ Լիոնել Մեսսիի, Ժերար Պիկեի, Լուիս Սուարեսի և Ֆիլիպե Կոուտինյոյի աշխատավարձերը:

Երկորդն այս ցուցանիշով Մադրիդի «Ռեալն» է՝ միջինում 10.644.272 եվրոյով: Իսպանական գրանդերին նախորդում են «Օկլահոմա Սիթի Թանդերը» ու «Գոլդեն Սթեյթ Ուորիորսը» NBA-ից:

Պրեմիեր լիգայի ակումբներից ամենաբարձր ցուցանիշն այս առումով ունի «Մանչեսթեր Յունայթեդը»: Անգլիական ակումբը 10-րդն է ընդհանուր ցանկում: Նրանից մեկ հորիզոնականով հետ է մնում Թուրինի «Յուվենտուսը», որը Ռոնալդուին ձեռք բերելուց հետո զգալիորեն առաջ է անցել այս ցուցակում՝ 32-րդ տեղից գալով 11-րդ հորիզոնական:

Ամենաշատ ծախսող ակումբների թվում առաջընթաց է գրանցել նաև  Մադրիդի «Ատլետիկոն»: Մադրիդցիները Անտուան Գրիզմանի հետ նոր պայմանագրի ստորագրումից հետո բարձրացել են 17-րդ հորիզոնական:  Միջինում «Ատլետիկոյի»  յուրաքանչյուր խաղացողի բաժին է հասնում 8.098.836 եվրո:

Հետազոտության ժամանակ հաշվի են առնվել միայն մարզական եկամուտները՝ առանց հովանավորներից կամ այլ աղբյուրներից ստացվող գումարների: Դիտարկվել են 13 երկրների 18 լիգաներից 349 թիմ, որոնք ներկայացնում են 8 տարբեր սպորտաձևեր՝ ֆուտբոլ, բասկետբոլ, բեյսբոլ, 2 տեսակի ավտոսպորտ, կրիկետ, հոկեյ և ավստրալական ֆուտբոլ:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Անդրե տեր Շտեգենը վնասվածքի պատճառով բաց կթողնի գավաթի եզրափակիչն ու հավաքականի խաղերը

«Յուվենտուսը» համաձայնեցրել է պայմանագիրը «Լացիոյի» աստղի հետ

Ռակիտիչ. «Դե Յոնգն իմ դիրքում չի խաղալու, քանի որ այն զբաղված է»

«Ռեալը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլում հզոր մրցակից կունենա

Դե Խեան կարիերայի շարունակության այլ տարբերակ է նախընտրում

ՊՍԺ-ն չի ուզում հրաժարվել Մբապեից, բայց տրանսֆերային արժեք սահմանել է

«Նապոլին» մերժել է «Մանչեսթեր Յունայթեդի» ռեկորդային առաջարկը

Գարեթ Բեյլ. «Ֆուտբոլիստները նման են ռոբոտների, ընտրելու հնարավորություն չունեն»

Սուլշերը Պոգբային թիմում պահելու միջոց է գտել

Չեմպիոնների լիգայի եզրափակիչից հետո «Ռեալը» կհայտարարի թոփ տրանսֆերի մասին

Աղբյուր. Գվարդիոլան հեռանում է «Սիթիից» ու պայմանագիր կստորագրի եվրոպական այլ գրանդի հետ

Վարանը հայտարարել է իր վերջնական որոշման մասին

«Եթե Մխիթարյանի փոխարեն Մեսին կամ Ռոնալդուն լինեին այսպիսի հարցի կիզակետում․․․»․ Բրիտանացի լրագրողի մտահոգությունը

«Մեռավ «Ծեր Սինյորայի» հերթական երիտասարդ սիրեկանը». Ալեգրիի հեռանալու 3 պատճառները

Խփե՞լ է «Բարսայի» ֆուտբոլիստը Լա Լիգայում 100+ գոլ, թե՞ ոչ. VNews-ի Quiz-ը

Ամենացանկալի ֆուտբոլիստներից մեկը կարող է ստիպված լինել ընտրել 2 գրանդի միջև