«Բարսելոնան» հնարավոր է խանգարի «Ռեալին» ձեռք բերել Մբապեին - VNews
Բաժիններ

«Բարսելոնան» հնարավոր է խանգարի «Ռեալին» ձեռք բերել Մբապեին

«Բարսելոնան» այդպես էլ չկարողացավ համաձայնության հասնել «Ինտերի» հետ հարձակվող Լաուտարո Մարտինեսի ձեռքբերման շուրջ, այդ պատճառով կատալոնական ակումբի ղեկավարությունը վերադարձել է հարձակման գծի ուժեղացման ավանդական տարբերակին։

FourFourTwo-ն հղում կատարելով Mundo Deportivo-ին հայտնում է, որ «Բարսելոնան» պատրաստ է 150 մլն. եվրո վճարել «Պարի Սեն Ժերմենին» Նեյմարի դիմաց։

Բրազիլացու տրանսֆերը վնաս կհասցնի Մադրիդի «Ռեալին», քանի որ ֆրանսիական ակումբը միանգամից չի հրաժարվի հարձակման գծի իր երկու ֆուտբոլիստներից՝ Նեյմարից ու Մբապեից։ Եթե բրազիլացին հեռանա, ֆրանսիացին ստիպված կլինի մնալ մինչև 2022 թվականը՝ իր պայմանագրի ավարտը։

Սակայն «Ռեալը» նույնիսկ այդ պարագայում պատրաստ չէ վայր դնել զենքերը։ Ըստ EsRadio-ի՝ «Ռեալը» վերջերս հանդիպում է ունեցել ՊՍԺ-ի ու Մբապեի մտերիմների հետ։ «Սերուցքայինները», ըստ աղբյուրի, պատրաստ են 350 մլն. եվրո առաջարկել Մբապեի ծառայությունների դիմաց։

Այսպիսով, երկու գործարքի ճակատագիրը մեծ հաշվով կախված է միմյանցից։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Սա ֆանտաստիկա է․ ՊՍԺ-ն վերջին վայրկյաններին խփած 2 գոլի շնորհիվ դուրս եկավ ՉԼ կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Պաշտոնական․ Նարեկ Պետրոսյանը հեռացավ «Ուրարտուից»

Նեյմարի վրիպումը շատ նպաստավոր դիրքից (տեսանյութ)

Մարիո Պաշալիչը գրավեց ՊՍԺ-ի դարպասը (տեսանյութ)

Պաշտոնական․ Մարտին Էդեգորը վերադարձավ Մադրիդի «Ռեալ»

«Ատալանտա» – ՊՍԺ․ Մեկնարկային կազմեր

Հայտնի է՝ «Բարսելոնայի» որ ֆուտբոլիստն է վարակվել կորոնավիրուսով

Պաշտոնական․ «Յուվենտուսը» հրաժեշտ տվեց իր կիսապաշտպանին

Պաշտոնական․ Ռումյան Հովսեփյանը վերադարձավ VBET Հայաստանի Պրեմիեր լիգա

«Բավարիայի» առանցքային ֆուտբոլիստը բաց է թողել մարզումը

ՄՐՑՈՒՅԹ. «Բարսելոնա» – «Բավարիա». Գուշակե՛ք հաշիվն ու առաջին գոլի հեղինակին

«Բարսելոնայի» հայտացուցակը «Բավարիայի» դեմ խաղի համար

«Ատալանտայի» ֆուտբոլիստ. «Եթե հաղթենք Չեմպիոնների լիգան, 1000 հոգու պիցցա կհյուրասիրեմ»

«Բարսելոնայի» ֆուտբոլիստի կորոնավիրուսի թեստը դրական է եղել

«Յուվենտուսը» կարող է վաճառել Դիբալային

Լակազետը կարող է կարիերան շարունակել Իտալիայում