-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում «Բարսելոնան» հաղթեց «Օսասունային» 4:0 հաշվով: Հանդիպման ամենագեղեցիկ պահերից մեկը Լիոնել Մեսիի գոլի տոնումն էր: Արգենտինացին այդ գնդակը նվիրեց Դիեգո Մարադոնայի հիշատակին, որը մի քանի օր առաջ էր կյանքից հեռացել:
Մեսին հանեց մարզաշապիկը ու ցուցադրեց «Նյուելս Օլդ Բոյսի» 10 համարի շապիկը, որը կրել էր Մարադոնան, երբ հանդես էր գալիս արգենտինական ակումբում: Հանդիպման գլխավոր մրցավար Մատեո Լաոսը դեղին քարտ ցույց տվեց ֆուտբոլիստին՝ խաղաշապիկը հանելու համար:
Սակայն իսպանական Sport.es-ը տեղեկացնում է, որ կատալոնական ակումբը կտուգանվի 3000 եվրոյով այս միջադեպի համար: Բանն այն է, որ ՖԻՖԱ-ի կանոնադրության համաձայն չի թույլատրվում ցուցադրել որևէ մարզաշապիկ իր խորհրդանիշով, տարբերանշանով, կարգախոսով, հապավումով կամ նկարով:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո