«Բարսելոնան» Նեյմարին ու Լաուտարոյին գնելու հատուկ ծրագիր է մշակել - VNews
Բաժիններ

«Բարսելոնան» Նեյմարին ու Լաուտարոյին գնելու հատուկ ծրագիր է մշակել

Գաղտնիք չէ, որ «Բարսելոնան» ցանկանում է գնել «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսին կամ ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին: Sport պարբերականը, սակայն, տեղեկացնում է, որ կատալոնական ակումբը մտադիր է գնել 2-ին էլ միաժամանակ, և դրա համար հատուկ ծրագիր է մշակել:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «կապտանռնագույնների» ղեկավարները կորոնավիրուսի համաճարակի հետևանքով առաջացրած ճգնաժամի պայմաններում մտադիր են ոչ թե մեծ գումարներ ծախսել, այլ՝ թիմի շատ ֆուտբոլիստներից հրաժարվել ու նրանց ներառել 2 գործարքներում էլ: Նշվում է, որ Լաուտարոյին գնելու համար «Բարսելոնան» «Ինտերին» կառաջարկի իր կիսապաշտպաններին՝ Արտուրո Վիդալին ու Իվան Ռակիտիչին. միլանյան ակումբը նույնպես ֆինանսական ճգնաժամի մեջ է, և առանց գումար ծախսելու միանգամից 2-3 նոր ֆուտբոլիստ ունենալը լավ կլինի նաև իրենց համար:

Ինչ վերաբերում է Նեյմարին, ապա «Բարսելոնան» այստեղ նույնպես կօգտագործի իր ֆուտբոլիստներին, բայց փարիզցիներին ավելի լայն ընտրություն կառաջարկի՝ Ուսման Դեմբելե, Ֆիլիպե Կոուտինյո, Սամուել Ումտիտի, Նելսոն Սեմեդու և Անտուան Գրիզման. ահա այս ցանկից ՊՍԺ-ն կկարողանա իր համար անհրաժեշտ ֆուտբոլիստներ ընտրել՝ փոխարենը զիջելով Նեյմարին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Զինեդին Զիդանը՝ Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն մարզիչ՝ ըստ Squawka-ի

«Մանչեսթեր Սիթին» գիտի, թե ով կարող է փոխարինել Սանեին

«Բարսելոնան» պաշտպանիչ դիմակների արտադրություն է սկսել

Squawka. Մեսին՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչների պատմության լավագույն խաղացող

«Մանչեսթեր Սիթին» վստահ չէ Սեմեդուի տրանսֆերի հարցով

Օդիոն Իգալոն կարող է հեռանալ «Յունայթեդից» այս շաբաթ

«Ռեալը» որոշում է կայացրել Էդեգորի ապագայի վերաբերյալ

«Կլո՛պ, կարո՞ղ ես նրան արդեն տանել». «Մայնցը»՝ Վերների 2-րդ հեթ-տրիկից հետո

«Ռասինգի» նախագահ. «Լաուտարոն շատ մոտ է «Բարսենոլա» տեղափոխությանը»

«Ռեալը» ևս մեկ տարբերակ է մտածել Հալանդին գնելու համար

Ֆիլիպե Կոուտինյոն կարող է վերադառնալ Անգլիա

«Ռոման» Մխիթարյանին ձեռք բերելու նոր տարբերակ է մտածել

Արտուր Մելոն չի մարզվում հիմնական թիմի հետ

«Բորուսիան» սահմանել է Հալանդի տրանսֆերային արժեքը

Կորոնավիրուսը խանգարում է «Բարսելոնային», որ ձեռք բերի Նեյմարին

Մեսին հայտարարել է, որ 2016 թվականին կարող էր հեռանալ «Բարսելոնայից»