«Բարսելոնան» պաշտոնից ազատել է տնօրենին Մեսիի վերաբերյալ խոսքերից հետո

«Բարսելոնան» պաշտոնից ազատել է Պերե Գրատակոսին, որը հայտարարել էր, թե Մեսին այն ֆուտբոլիստը չէր լինի, որն այժմ կա, եթե չլինեին խաղընկերները: «Բարսելոնան» հայտարարել է, որ Գրատակոսի կարծիքը թիմը չի կիսում՝ գրում է Marca-ն: Գրատակոսը կշարունակի աշխատել թիմում «Մասիա 360» ծրագրի շրջանակում: