«Բարսելոնան» պատրաստ է Գրիզմանին ներառել Նեյմարի տրանսֆերային գործարքում - VNews
Բաժիններ

«Բարսելոնան» պատրաստ է Գրիզմանին ներառել Նեյմարի տրանսֆերային գործարքում

Կատալոնական «Բարսելոնան» դժվարությունների առաջ է կանգնել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին կատալոնական ակումբ վերադարձնելու հարցում՝ հայտնում է իսպանական Sport-ը։

Բանն այն է, որ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ թիմում ֆինանսական խնդիրներ են ստեղծվել։ Եթե ամեն ինչ այսպես շարունակվի, «Բարսելոնան» ավելի լուրջ խնդիրների առաջ կկանգնի։ ՊՍԺ-ն Նեյմարի տրանսֆերի դիմաց ցանկանում է մոտ 180 միլիոն եվրո ստանալ։ Այս գումարի չափը նման պարագայում, մեղմ ասած, իրատեսական չէ։

Կատալոնական ակումբը ցանկանում է Նեյմարի տրանսֆերային գործարքի մաս դարձնել Անտուան Գրիզմանին, որի տեղափոխությունը ՊՍԺ բավական կիջեցնի բրազիլացու տրանսֆերային արժեքի չափը։

«Բարսելոնայում» հավատացած են, որ Նեյմարի վերադարձով թիմում նորից ներդաշնակություն կլինի, լարված մթնոլորտն այլևս զգալ չի տա։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Բարսելոնան» պատրաստ է հրաժարվել Գրիզմանի ծառայություններից, եթե որևէ ակումբ 100 միլիոն եվրո վճարելու պատրաստակամություն հայտնի։

Միևնույն ժամանակ «Բարսելոնան» աշխարհում տիրող այս բարդ իրավիճակում չի ցանկանում սխալ տպավորություն թողնել ու առաջացնել երկրպագուների դժգոհությունը՝ մեծ գումար տրամադրելով Նեյմարի տրանսֆերի կայացմանը։

Աղբյուրը հավելում է, որ անկախ նրանից՝ Նեյմարը «Բարսելոնա» կտեղափոխվի՞, թե՞ ոչ, բրազիլացին արդեն որոշել է, որ ՊՍԺ-ում իր ելույթներն ավարտելու ժամանակն է։

«Բարսելոնան» Ռակիտիչին փոխարինողին գտել է Պրեմիեր լիգայում

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Բարսելոնան» մարզումից տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է Մեսիի՝ լավ մարզավիճակը

«Նյուքասլը» սկսել է բանակցությունները «Բավարիայի» ֆուտբոլիստի հետ

«Ինտերը» եռընտրանքի առաջ է կանգնած

Պոգբան, հանուն «Յուվենտուս» տեղափոխման, պետք է գնա վճռական քայլի

Արտուրը խախտել է լռությունը ու խոսել իր ապագայի մասին

Զինեդին Զիդանը՝ Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն մարզիչ՝ ըստ Squawka-ի

Ալեգրին պատրաստ է վերադառնալ. նա աշխատանքի 2 տարբերակ ունի

«Բարսելոնան» պաշտպանիչ դիմակների արտադրություն է սկսել

Squawka. Մեսին՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչների պատմության լավագույն խաղացող

«Մանչեսթեր Սիթին» վստահ չէ Սեմեդուի տրանսֆերի հարցով

«Ռասինգի» նախագահ. «Լաուտարոն շատ մոտ է «Բարսենոլա» տեղափոխությանը»

Ֆիլիպե Կոուտինյոն կարող է վերադառնալ Անգլիա

Արտուր Մելոն չի մարզվում հիմնական թիմի հետ

Կորոնավիրուսը խանգարում է «Բարսելոնային», որ ձեռք բերի Նեյմարին

Մեսին հայտարարել է, որ 2016 թվականին կարող էր հեռանալ «Բարսելոնայից»

«Ինտերը» լավ պայմաններ է առաջարկում ուրուգվայցի հարձակվողի համար