fbpx
Բաժիններ

«Բարսելոնան» պատրաստվում է պոստ-Մեսի ժամանակաշրջանին. սերնդափոխությունը սկսվում է

«Բարսելոնայում» արդեն խոսում են պոստ-Մեսի ժամանակաշրջանի մասին: Կատալոնիայի մայրաքաղաքում լրջորեն պատրաստվում են Մեսիից հետո գալիք էտապին:

Ակումբի նախագահ Խոսեպ Բարտոմեուն վերջերս հաճախ է խոսում այդ մասին: Նա Ֆրենկի դե Յոնգի տրանսֆերը ստրատեգիական ու հեռատես է համարում: Եվ, իրոք, «Բարսելոնան» սերնդափոխության ընթացքի մեջ է:

Հիմնական կազմի կարևորագույն ֆուտբոլիստներից ոմանք, ընդ որում՝ տարբեր դիրքերի, արդեն 30 անց են. Պիկեն 32 տարեկան է, Բուսկետսը՝ 31, Լուիս Սուարեսը՝ 32, Ալբան՝ 30, Ռակիտիչը՝ 31, իսկ որ ամենակարևորն է՝ Մեսին շուտով կդառնա արդեն 32 տարեկան: Այս սերունդը, իհարկե, լուրջ նվաճումների հասավ, սակայն աստիճանաբար հրաժեշտ ասելու ժամանակն է:

«Կապտանռնագույններն» իրենց կատարած տրանսֆերներով սերնդափոխում են կազմն ու նոր թիմ կառուցում: 23-ամյա Լենգլեն հիանալի մրցաշրջան անցկացրեց ու հաստատվեց մեկնարկային կազմում, 22-ամյա Արտուրը ևս տարվա բացահայտումներից էր: Հարձակման գծում մեծ ապագա ունի 22-ամյա Դեմբելեն, դե իսկ դե Յոնգի շնորհիվ, որն ամռանը կմիանա «Այաքսից», «Բարսելոնայի» կենտրոնը երկար տարիներ ապահով ձեռքերում կլինի: Այս ամենին կարող է գումարվել նաև «Այաքսի» մեկ այլ երիտասարդ՝ 19-ամյա Մատեյս դե Լիգտը:

Ոչ կտրուկ, բայց հստակ քայլերով «Բարսելոնայում» սերնդափոխություն է տեղի ունենում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Տարվա տեսարանը. Դե Յոնգի ու Վեյնալդումի գոլի տոնումը՝ հակառասիստական ժեստով (տեսանյութ)

Կավանին՝ Մեսիի հետ վիճաբանության մասին․ «Այդպիսին է ֆուտբոլը»

Գրիզմանը կարող է լքել «Բարսելոնան» մոտ ապագայում

«Դե Լիխտը զղջում է «Յուվենտուս» տեղափոխության համար». Կլյուվերտ

Կավանին ու Մեսին վիճաբանության մեջ են մտել խաղի ժամանակ (տեսանյութ)

Պիկեն խոստովանել է՝ որ մարզաձևով կզբաղվեր, եթե չընտրեր ֆուտբոլը

«Բարսելոնան» վերակենդանացնում է Նեյմարի տրանսֆերը

Ովքեր են լավագույններն անցումների թվով՝ վերջին 13 տարում

«Բարսելոնային» ու «Ռեալին» հետաքրքրում է «Ինտերի» պաշտպանը

«Բարսելոնայի» ու «Ռեալի» թիրախը․ «Ինտերն» 80 միլիոն եվրո է ցանկանում

Գրիզմանը՝ «Բարսելոնային». «Վստահե՛ք ինձ, ու ամեն ինչ լավ կլինի»

Աբիդալ. «Բարսելոնան» բանակցում է Մեսիի և Անսու Ֆատիի հետ»

Սիլվա․ «Կան մրցավարներ, ովքեր հիանում են Մեսիով և լսում նրան»

16 տարի առաջ՝ նոյեմբերի 16-ին, 16-ամյա Մեսին իր նորամուտը նշեց «Բարսելոնայում» (տեսանյութ)

Տիտեն պատմել է Մեսիի հետ ունեցած կոնֆլիկտի մասին

Սուարես․ «Մեսին հազար անգամ ցույց է տվել, որ լավ ընկեր է»