«Բարսելոնան» Պիկեին փոխարինողին փնտրում է «Մանչեսթեր Սիթիում» - VNews
Բաժիններ

«Բարսելոնան» Պիկեին փոխարինողին փնտրում է «Մանչեսթեր Սիթիում»

«Բարսելոնան» Ժերար Պիկեին երկարաժամկետ փոխարինող է փնտրում, ու կարծես՝ գտել է նրան «Մանչեսթեր Սիթիում»:

Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, կատալոնական ակումբը ցանկանում է գնել «քաղաքաբնակների» երիտասարդ պաշտպան Էրիկ Գարսիային, որը հենց «Բարսելոնայի» մանկապատենական դպրոցի սան է: Նշվում է, սակայն, որ «Սիթիի» պատասխանը բացասական է եղել, քանի որ Անգլիայում ֆուտբոլիստին հեռանկարային են համարում ու չեն պատրաստվում վաճառել: Գարսիան «Սիթիի» կազմում ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 6 հանդիպում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» 33-ամյա Պիկեին փոխարինելու այլ տարբերակներ ևս դիտարկում էր, սակայն նրանց հիմնական թիրախ՝ «Յուվենտուսի» պաշտպան Մատեյս դե Լիխտին գնելու հնարավորությունն առաջիկա տրանսֆերային պատուհանին չափազանց քիչ է:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Բարսելոնայի» մեկնարկային կազմը «Վիլյառեալի» դեմ մրցավեճում

Nike ապրանքանիշը ֆինանսական կորուստներ է հասցրել «Բարսելոնային»

Նեյմարն ու ՊՍԺ-ն պայմանավորվածության են հասել

AS․ Նեյմարը կվերադառնա «Բարսելոնա», եթե ակումբը կրկին առաջարկ ներկայացնի ՊՍԺ-ին

Մեսին չի ուզում լքել «Բարսելոնան», բայց շատ դժգոհ է Բարտոմեուի գործունեությունից

Սետյենը՝ Մեսիի հեռանալու մասին. «Չեմ ցանկանում այդ թեմայի մեջ մտնել»

«Բարսելոնայի» հայտացուցակը «Վիլյառեալի» դեմ խաղի համար

«Ռոման» մոտ է թոփ հարձակվող ձեռք բերելուն

«Յուվենտուսը» նոր փոխանակում է պատրաստում

Մեսին կարող է հայտնվել անգլիական գրանդում

Գրիզմանը կարիերան կարող է շարունակել Իտալիայում

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը վնասվածք է ստացել

4 ֆուտբոլիստներ հեռացել են «Ուրարտուից»

Զիդանը խոսել է Մեսիի՝ «Բարսելոնայից» հեռանալու շշուկների մասին

«Բարսելոնան» ու Չավին համաձայնության են հասել

«Լիվերպուլը» մոտ է «Բավարիայի» ֆուտբոլիստին գնելուն