-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Կատալոնական «Բարսելոնան» թիմի կիսապաշտպան Իվան Ռակիտիչին փոխարինելու տարբերակներ է դիտարկում՝ հաղորդում է իսպանական AS-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «կապտանռնագույններն» ուշադրությունը բևեռել են միանգամից երեք ֆուտբոլիստների վրա։ Թիմը հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Սաուլ Նիգեսի, «Նապոլիի» ֆուտբոլիստ Ֆաբիան Ռուիզի և «Յուվենտուսի» ֆուտբոլիստ Ռոդրիգո Բենտանկուրի ծառայություններով։
Նշվում է, որ Ռուիզի տրանսֆերային արժեքը նեապոլյան ակումբը գնահատում է 60 միլիոն եվրո։
Ավելի վաղ տեղեկություն է տարածվել, թե Ռակիտիչը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է լքել կատալոնական ակումբը բավարար խաղաժամանակ չստանալու պատճառով։
Ռակիտիչը՝ «Բարսելոնայում» իր կարգավիճակի մասին. «Նրանք խլել են գնդակն ինձանից. տխուր եմ»
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո