fbpx

«Բարսելոնան» սկսում է «Նեյմար օպերացիան»

«Բարսելոնան» մտադիր է վերադարձնել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին: Կատալոնական ակումբի ներկայացուցիչները արդեն կապ են հաստատել ֆուտբոլիստի շրջապատողների հետ և սկսել քննարկել խաղացողի վերադարձը:

«Բարսայի» ղեկավարությունից Պեպ Սեգուրան ավելի վաղ չէր բացառել բրազիլացու վերադարձը, և այդ խոսքերից հետո Իսպանիայում կարծում են, որ ժամանակն է եկել Նեյմարի կողմից որևէ քայլի: Հարձակվողը «Բարսայից» հեռանալով վիրավորել էր «կապտանռնագույների» շատ երկրպագուների և ակումբում ցանկանում են, որ Նեյմարը հանդես գա հայտարարությամբ, որում կխոստովանի իր որոշման անողջախոհությունը:

Դրան էլ գումարած, եթե Նեյմարը ցանկանում է վերադառնալ իսպանական գրանդ, ապա պետք է համաձայնի աշխատավարձի նվազեցմանը: ՊՍԺ-ում Նեյմարը մի մրցաշրջանի ընթացքում վաստակում է 40 մլն. եվրո, «Բարսելոնան» էլ չի կարող նման գումարներ վճարել: Շշուկների համաձայն՝ հարձակվողը պատրաստ է զոհել իր ախորժակը՝ Կատալոնիայի մայրաքաղաք վերադարձի համար:

Բացի այդ, այս տրանսֆերի համար «Բարսան» պետք է հարթի DIS ներդրումային ընկերության հետ սկանդալը, որը դատի է տվել իսպանացիներին՝ մեղադրելով նրանց, որ նրանք թաքցրել են Նեյմարի «Սանտոսից» «Բարսա» տեղափոխության իրական արժեքը:

Այնուհետև Նեյմարը պետք է հայտարարություն անի, որ ուզում է փոխել միջավայրը: Այդ քայլը կմեղմի ՊՍԺ-ի դիրքորոշումը բանակցությունների սեղանին: Դեռևս հայտնի չէ, թե որքան Նեյմարի դիմաց կպահանջի ֆրանսիական ակումբը, սակայն «Բարսան» մտադիր է գործարքում ներառել Իվան Ռակիտիչին և Ուսման Դեմբելեին:

Նեյմարը և նրա գործակալները արդեն տեղեկացվել են «Բարսելոնայի» կողմից, թե ինչ է պահանջվում խաղացողից: Ֆուտբոլիստը պետք է պատրաստակամություն ցուցադրի և հետևի ծրագրին, հակառակ դեպքում «Բարսան» հետ կկանգնի իր գաղափարից:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Միակ ֆուտբոլիստը, որ Լա Լիգայի այս առաջնությունում իր թիմում բաց չի թողել նույնիսկ մեկ րոպե

Մոուրինյո․ «Նեյմարը լավագույն բրազիլացին չէ Պելեից հետո, չպետք է մոռանալ Ռոնալդոյին ու Ռիվալդոյին»

Թոփ-5 լիգաներում ընդամենը 3 թիմերի է հաջողվել գոլ խփել բոլոր հանդիպումներում

«Հեղափոխական» տղան 18 տարի առաջ այս օրն է ժամանել Բարսելոնա (ծաղրանկար)

Թոփ-5 ֆուտբոլային խաղ, որ պետք է դիտել հանգստյան օրերին. Ստացե՛ք նվեր Vivaro-ից

Նեյմարի բժիշկն ասել է, թե երբ բրազիլացին կարող է վերադառնալ խաղադաշտ

«Յուվենտուսն» ու «Ռեալը» կարող են խոշոր փոխանակում իրականացնել

Չեմպիոնների լիգայի գիտակների համար. VNews-ի Quiz-ը

«Չելսին» ցանկանում է Հիգուաինի «գինը գցել»

Պաշտոնական. «Բարսելոնան» երկարաձգեց պայմանագիրը Վալվերդեի հետ

Պերեսը վստահ է իր ուժերի վրա. «Ռեալը» միանգամից ցանկանում է գնել Նեյմարին և Ազարին

Կանտեն կարող է հեռանալ «Չելսիից» և տեղափոխվել իսպանական գրանդերից մեկը

«Չելսին» 45 մլն եվրո է առաջարկում Բունդեսլիգայի լավագույն ռմբարկուի համար

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Համշիկը հեռացավ «Նապոլիից»

Ճակատամարտ «Այաքսի» հրաշամանուկի համար. «Յուվենտուսի» հավակնությունները մեծանում են

Բարտոմեու. «Եթե նույնիսկ մենք ոչ մի մրցանակ չնվաճենք, նա կշարունակի մնալ «Բարսելոնայում»