Կատալոնական «Բարսելոնան» իր վերջին մարզումներից մեկի ժամանակ զարմացրել է բոլորին իր տեխնիկական հագեցվածությամբ: Մարզումային պրոցեսի ընթացքում գրանցվել են կասկածելի դրվագներ, որոնց ճշգրտությունը պարզելու համար օգտագործվել է գոլերի արձանագրման համակարգը:
«Բարսայի» հարձակվող Լուիս Սուարեսը 2 գնդակ է խփել՝ նախ գրավելով Յասպեր Սիլեսենի, ապա նաև Մարկ-Անդրե Տեր Շտեգենի դարպասը: Երկու դեպքում էլ դարպասապահները գնդակը հանել են գծի վրայից: Բայց ինչպես ցույց է տվել գոլերի արձանագրման համակարգը գնդակը հատել է դարպասային գիծը:
Նշենք, որ Իսպանիայի առաջնությունում չի կիրառվում այդ համակարգը: Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասի պնդմամբ, նրանք բավական ֆինանսկան միջոցներ չունեն:
https://twitter.com/FCBarcelona/status/976237762771795968
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո