«Բարսելոնան» ու «Բավարիան» ցավակցել են Պեպ Գվարդիոլային - VNews
Բաժիններ

«Բարսելոնան» ու «Բավարիան» ցավակցել են Պեպ Գվարդիոլային

Կատալոնական «Բարսելոնան» և Մյունխենի «Բավարիան» իրենց ցավակցությունն են հայտնել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային մոր մահվան կապակցությամբ։

Այսօր «Մանչեսթեր Սիթին» պաշտոնական հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ Գվարդիոլայի մայրը՝ Դոլորես Սալա Կարիոն մահացել է 82 տարեկան հասակում կորոնավիրուսով վարակվելուց հետո։

«Այս դժվարին ժամանակաշրջանում «Բարսելոնան» խորապես վշտացած է՝ Դոլորես Սալայի մահվան լուրն իմանալով։ Մենք մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում Պեպ Գվարդիոլային, նրա ընտանիքի անդամներին ու ընկերներին։ Հանգչի՛ր խաղաղությամբ»,- գրել է կատալոնական ակումբն իր թվիթերյան էջում։

«Սիրելի՛ Պեպ, «Բավարիայի» ամբողջ ընտանիքը Ձեզ և Ձեր հարազատների հետ սգում է ցավալի կորուստը»,- ասված է մյունխենյան ակումբի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Գվարդիոլան «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնն զբաղեցրել է 2008-2012 թվականներին, իսկ «Բավարիայի» ղեկին է եղել 2013-2016 թվականներին։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Գվարդիոլան երազում է հավաքական մարզելու մասին

Տոդիբոն վերադառնալու է «Բարսելոնա»

«Բարսելոնայի» 5 ֆուտբոլիստի կորոնավիրուսի թեստը դրական է եղել

«Ժամացույցի պես»․ «Բարսելոնան» տեսանյութ է ներկայացրել թիմի մարզումից (տեսանյութ)

Մեսիի պայմանագրի հատուկ կետը, որ թույլ էր տալիս նրան անվճար հեռանալ, այլևս չի գործում

Ումտիտին ապաքինվել է վնասվածքից ու մարզվել ընդհանուր խմբի հետ (ֆոտոշարք)

Կոուտինյոյի գործակալ. «Նա ցանկանում է վերադառնալ Անգլիա»

65 միլիոն + 2 ֆուտբոլիստ. «Բարսելոնայի» առաջարկը՝ Տոնալիի համար

«Բոլորի կուռքը Մեսին է, իմը՝ Ռոյսը». Ո՞վ է լեգենդար Լիլիան Թյուրամի որդին՝ Մարկուսը (լուսանկար, տեսանյութ)

Ինչպես է «Բարսելոնան» 2018-ին 2 թոփ տրանսֆեր ձախողել

Հայտնի է Լա Լիգայի 28-րդ և 29-րդ տուրերի ժամանակացույցը

«Տոտենհեմը» դադարեցնում է պայքարը Կոուտինյոյի տրանսֆերի ձեռքբերման համար

«Վերների հեռանալը համեմատելի կլիներ Լևանդովսկու՝ «Բավարիան» լքելու հետ»․ Նագելսման

Մեսի․ «Ոչ ֆուտբոլը, ոչ էլ կյանքն այլևս երբեք նույնը չեն լինի»

Վիդալ․ «Մեզ 11 եզրափակիչ է սպասվում»

«Յուվենտուսը» «Բարսելոնայի» 5 երիտասարդ ֆուտբոլիստի է դիտարկում Պյանիչի գործարքի շրջանակում