-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Բարսելոնան» ու «Յուվենտուսը» համաձայնեցրել են Միրալեմ Պյանիչի տեղափոխությունը կատալոնական ակումբ, տեղեկացնում է Sport-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբները գործարք են իրականացրել, որոնց մեջ ներառված են 3 ֆուտբոլիստ: Նշվում է, որ «Յուվենտուսը» «Բարսելոնային» պետք է զիջի Պյանիչին, Մատիա դե Շիլյոյին, ինչպես նաև վճարի 25 միլիոն եվրո, փոխարենը կատալոնացիների աջ պաշտպան Նելսոն Սեմեդուն պետք է ուղևորվի Թուրին: Հաղորդվում է նաև, որ «Բարսելոնան» արդեն համաձայնեցրել է Պյանիչի և դե Շիլյոյի հետ անձնական պայմանագրերը, մինչդեռ Սեմեդուն ու «Յուվենտուսը» դեռ նոր պետք է սկսեն բանակցությունները:
Ավելի վաղ արդեն հաղորդվել էր, որ Պյանիչը մերժել է ՊՍԺ-ին ու «Մանչեսթեր Սիթիին»՝ հանուն «Բարսելոնա» տեղափոխվելու:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո