«Բարսելոնան» վերակենդանացնում է Նեյմարի տրանսֆերը - VNews
Բաժիններ

«Բարսելոնան» վերակենդանացնում է Նեյմարի տրանսֆերը

Նեյմարի տրանսֆերային սերիալը, որն այդքան երկար տևեց ամռանը, բայց այդպես էլ չհանգուցալուծվեց, շարունակվելու է: Այդպես գրում են իսպանական լրատվամիջոցները «Բարսելոնայի» մարզական տնօրեն Էրիկ Աբիդալի հայտարարությունից հետո:

«Նեյմարին գնելու տարբերակը միշտ էլ դիտարկում ենք. մենք դեռ քննարկելու ենք նրան գնելու հարցը», – հայտարարել էր ֆրանսիացին: Եվ ահա, Sport պարբերականը գրում է, որ կատալոնական ակումբը արդեն սկսել է շփումները բրազիլացու հետ, որն էլ, իր հերթին, մտապահելով իր սիրելի թիմ վերադառնալու հավանական տարբերակը, չի երկարաձգում պայմանագիրը ՊՍԺ-ի հետ: Ավելին, վնասվածք ունեցող ֆուտբոլիստը միջազգային դադարի ժամանակ մեկնել է Բարսելոնա ու կապի մեջ եղել նախկին թիմակիցների հետ:

Նշվում է, որ 2020 թվականի ամռանը Նեյմարի տրանսֆերային արժեքը զգալիորեն կնվազի:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Յուվենտուսը» ևս մեկ ֆուտբոլիստի դռան կողմը ցույց կտա

«Ռոման» մտադիր է հրաժեշտ տալ 2 ֆուտբոլիստի

«Լիվերպուլ». Բոլոր տրանսֆերներն այս ամառ

«Ռեալը» կողմնորոշվել է Էդեգորի ապագայի վերաբերյալ

Արտուրը վերադարձել է Բարսելոնա ու հանդիպել Աբիդալի հետ

«Մեսին պետք է խաղա աշխարհի լավագույն ֆուտբոլիստի դեմ». Մատեուս

«Սա վերջնական որոշում է». Ցորկը խոսել է Սանչոյի ապագայի մասին

Արմեն Մանուչարյանը տեղափոխվել է ռուսական Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբ

Պեդրոն ու Վիլիանը հեռացել են «Չելսիից»

Սանչոյի տրանսֆերը «Յունայթեդ» դառնում է քիչ հավանական

Օդրիոսոլան «Բավարիայից» կվերադառնա «Ռեալ»

«Սիթիի» կիսապաշտպանը «Բարսելոնայի» թիրախում է

Սուարես. «Բավարիան» ֆավորիտներից մեկն է, բայց…»

Աղբյուր. «Ռեալը» սուպերառաջարկ է կատարելու Դիբալայի համար

Մեսին «ոչ» է բացականչել ու հրաժարվել սեղմել թուրք մրցավարի ձեռքը

Մյուլեր․ «Ուրբաթ կտեսնենք՝ Լևանդովսկին աշխարհի լավագույն հարձակվո՞ղն է, թե՞ ոչ»