«Բարսելոնայի» ֆուտբոլիստներից միայն Տեր Շտեգենը, Դե Յոնգն ու Լանգլեն են համաձայն աշխատավարձի կրճատմանը - VNews
Բաժիններ

«Բարսելոնայի» ֆուտբոլիստներից միայն Տեր Շտեգենը, Դե Յոնգն ու Լանգլեն են համաձայն աշխատավարձի կրճատմանը

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ֆինանսական ճգնաժամի ֆոնին «Բարսելոնայի» ֆուտբոլիստներից միայն Մարկ-Անդրե տեր Շտեգենը, Ֆրենկի դե Յոնգն ու Կլեման Լանգլեն են պատրաստ աշխատավարձի հերթական կրճատման՝ հաղորդում է Catalunya Ràdio-ն:

Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստները հրաժարվել են իրենց ստորագրությունը դնել այն փաստաթղթի տակ, որով ակումբի մյուս խաղացողները թիմի ղեկավարությանը հայտնել են, որ դեմ են աշխատավարձերի ևս մեկ անգամ կրճատմանը:

Այս երեք ֆուտբոլիստները որոշել են դժվար իրավիճակում համակերպվել «Բարսելոնայի» վարած ֆինանսական քաղաքականությանը:

Համաճարակի պատճառով կատալոնական ակումբի եկամուտը նվազել է 30 տոկոսով, իսկ ակումբն իր բյուջեի մոտ 70 տոկոսը ծախսում է միայն աշխատավարձեր վճարելու համար:

Հատկանշական է նաև այն, որ «Բարսելոնայի» ղեկավարությունը ոչ թե ցանկանում է նվազեցնել ֆուտբոլիստների աշխատավարձերի չափը, այլ կազմել վճարման հատուկ ժամանակացույց, ըստ որի՝ ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստները կվարձատրվեն նախատեսվածից քիչ, իսկ հաջորդ մրցաշրջանում այս մրցաշրջանի բացը կլրացվի: Այս սխեմայի շնորհիվ խաղացողները ֆինանսական կորուստներ չեն ունենա, իսկ թիմը ֆինանսական վիճակը բարելավելու ժամանակ ու հնարավորություն կունենա:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Բարսելոնայի» մեկնարկային կազմը

Գվարդիոլան՝ «Բարսա» հավանական վերադարձի մասին․ «Ցանկանում եմ երկար մնալ «Սիթիում»

Կումանն անդրադարձել է Բարտոմեուի հրաժարականի փաստին

«Գիտեի, որ Մեսիի ու «Բարսելոնայի» միջև լարվածությունը լավ ավարտ չի ունենալու». Մարադոնա

«Բարսելոնայի» հայտացուցակը «Ալավեսի» դեմ խաղի համար

Մարկ-Անդրե տեր Շտեգենը վերադարձել է մարզումներին

Գվարդիոլա, Մեսի, Չավի. «Բարսելոնայի» նախագահի թեկնածուի հավակնոտ ծրագիրը

17 տարի. Սեսկ Ֆաբրեգասի համար այս օրը յուրահատուկ է

«Յուվենտուսի» պատասխանը «Բարսելոնայի» գրառմանը

Լիոնել Մեսին պատմական ռեկորդ է գրանցել Չեմպիոնների լիգայում

«Բարսելոնան» թվիթերում ծաղրել է «Յուվենտուսին» ու Ռոնալդուին

«Բարսան» հաղթեց «Յուվենտուսին», «Յունայթեդը» խոշոր հաշվով հաղթանակ տոնեց, մյուս արդյունքները (տեսանյութ)

Դեմբելեն առաջ է մղում «Բարսելոնային» «Յուվենտուսի» դեմ խաղում (տեսանյութ)

«Յուվենտուս» – «Բարսելոնա». Մեկնարկային կազմեր

Հայտնի է՝ երբ կանցկացվեն «Բարսելոնայի» նախագահական ընտրությունները

Ռոնալդուն՝ «Բարսելոնայի» հետ խաղից առաջ. «ՊՇՌ-ն կատարյալ հիմարություն է»