fbpx
Բաժիններ

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները դեմ են Գրիզմանի տրանսֆերին

Ըստ իսպանական լրատվամիջոցների՝ Անտուան Գրիզմանի հաջորդ ակումբը լինելու է «Բարսելոնան»:

Բայց, ինչպես տեղեկացնում է Sport պարբերականը, Գրիզմանը «Բարսայի» հանդերձարանում ջերմ ընդունելության չի արժանանա: Ըստ աղբյուրի՝ «կապտանռնագույնների» ֆուտբոլիստները դեմ են ֆրանսիացու տրանսֆերին 2 պատճառով:

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները չեն մոռանում նախորդ տարի Գրիզմանի սարքած «ներկայացումը», երբ իր որոշման մասին հայտնելիս ֆրանսիացին հատուկ վավերագրական ֆիլմ նկարահանեց, որտեղ հայտարարեց «Ատլետիկոյում» մնալու և «Բարսելոնա» չտեղափոխվելու որոշման մասին: Կատալոնական ակումբի խաղացողներին դա դուր չի եկել, ըստ նրանց՝ ֆուտբոլիստներն իրենց երազանքների ակումբում խաղալու համար ամեն ինչ անում են, իսկ Գրիզմանը «Բարսելոնայի» հետ «մուկն ու կատու» խաղաց:

Ըստ պարբերականի՝ երկրորդ պատճառը բացառապես խաղային է: «Բարսելոնայի» առաջատարներից շատերի կարծիքով թիմն այնքան էլ չունի Գրիզմանի կարիքը: Նրանք շատ լավ են վերաբերում Ֆրենկի դե Յոնգի համալրմանը, ինչպես նաև շատ են ցանկանում իրենց թիմում տեսնել Մատեյս դե Լիգտին, բայց Գրիզմանի տրանսֆերն առաջնային չեն համարում:

«Բարսելոնայում» կասկածներ ունեն Գրիզմանի տրանսֆերի վերաբերյալ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Կավանին՝ Մեսիի հետ վիճաբանության մասին․ «Այդպիսին է ֆուտբոլը»

Գրիզմանը կարող է լքել «Բարսելոնան» մոտ ապագայում

«Դե Լիխտը զղջում է «Յուվենտուս» տեղափոխության համար». Կլյուվերտ

Պիկեն խոստովանել է՝ որ մարզաձևով կզբաղվեր, եթե չընտրեր ֆուտբոլը

«Բարսելոնան» վերակենդանացնում է Նեյմարի տրանսֆերը

«Բարսելոնային» ու «Ռեալին» հետաքրքրում է «Ինտերի» պաշտպանը

Եվս մեկ գոլ, և Գրիզմանը կկրկնի Զիդանի ցուցանիշը (տեսանյութ)

«Բարսելոնայի» ու «Ռեալի» թիրախը․ «Ինտերն» 80 միլիոն եվրո է ցանկանում

Գրիզմանը՝ «Բարսելոնային». «Վստահե՛ք ինձ, ու ամեն ինչ լավ կլինի»

Աբիդալ. «Բարսելոնան» բանակցում է Մեսիի և Անսու Ֆատիի հետ»

Սիլվա․ «Կան մրցավարներ, ովքեր հիանում են Մեսիով և լսում նրան»

16 տարի առաջ՝ նոյեմբերի 16-ին, 16-ամյա Մեսին իր նորամուտը նշեց «Բարսելոնայում» (տեսանյութ)

Տիտեն պատմել է Մեսիի հետ ունեցած կոնֆլիկտի մասին

Սուարես․ «Մեսին հազար անգամ ցույց է տվել, որ լավ ընկեր է»

Լանգլեն ընդունում է, որ Մեսին ու Գրիզմանը մտերիմ չեն

Անրին կարող էր գլխավորել «Բարսելոնան»