«Բարսելոնան» թեկնածու ունի Կիկե Սետյենին փոխարինելու համար - VNews
Բաժիններ

«Բարսելոնան» թեկնածու ունի Կիկե Սետյենին փոխարինելու համար

«Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կարող է կարիերան շարունակել Իսպանիայում։

Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, «Բարսելոնան» կարող է հրավիրել Պոչետինոյին, եթե որոշում ընդունվի պաշտոնանկ անել Կիկե Սետյենին։

Կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Բարտոմեուն հիանալի հարաբերություններ ունի արգենտինացի մարզչի հետ։ Պոչետինոն «Բարսելոնայի» գլխավոր մարզչի հիմնական թեկնածուն է, այն պարագայում, եթե Սետյենը հեռանա թիմից առաջիկա ամիսներին։

Իսպանացի մարզիչը կարող է հեռացվել, եթե «Բարսելոնան» չհաղթի Չեմպիոնների լիգայի այս տարվա խաղարկությունում։

Սակայն նաև ակնհայտ է, որ մարզիչը, որը կաշխատի «Բարսելոնայում» Բարտոմեուի նախագահության ժամանակ, կարող է հեռացվել 2021-ին, քանի որ հենց այդ տարի են տեղի ունենալու ակումբի նախագահի ընտրությունները։

Պոչետինոն աշխատել է «Էսպանյոլում», այդ պատճառով բազմիցս հերքել է «կապտանռնագույններին» գլխավորելու հավանականությունը։ Սակայն հաջորդ մրցաշրջանում «Էսպանյոլը» խաղալու է Սեգունդայում ու թիմերը չեն հանդիպելու միմյանց հետ։

«Էսպանյոլը» «Բարսելոնայի» քաղաքային մրցակիցն է։ Այն եղել է Պոչետինոյի խաղային կարիերայի վերջին ակումբը։ Արգենտինացի նաև եղել է «թութակների» գլխավոր մարզիչը 2009-ից 2012 թվականը։

2018-ին Պոչետինոն հայտարարել էր, որ «ավելի լավ է աշխատի Արգենտիայի մի ֆերմայում, քան «Արսենալում» կամ «Բարսելոնայում»։ Մի քան օր առաջ նա հարցազրույց է տվել, որում հայտարարել է, որ չէր ցանկանում անարգանք դրսևորել «Բարսելոնայի» նկատմամբ։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Բարսելոնան» առաջարկ է ներկայացրել անգլիական ակումբի պաշտպանի համար

Deloitte․ Ամենաշատ եկամուտ ունեցած 10 ակումբները 2019/20թթ․ մրցաշրջանի կտրվածքով

Դեմբելեն հայտնել է իր դիրքորոշումը «Լիվերպուլի» հետաքրքրության վերաբերյալ

Բարտոմեուն արգելափակել է Սուարեսի տրանսֆերը «Ատլետիկո»

Պաշտոնական. Արտուրո Վիդալը՝ «Ինտերի» ֆուտբոլիստ

Սուարեսը Իտալիայի քաղաքացիությունը փորձել է ստանալ խարդախությամբ

Վարակվել է ֆուտբոլիստը COVID-19-ով, թե՞ ոչ. VNews-ի Quiz-ը

Ինչու Ալկանտարան չի ցանկացել վերադառնալ «Բարսելոնա»

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը չի ցանկանում հեռանալ ու կպայքարի կազմում իր տեղի համար

Սուարեսի տրանսֆերը «Ատլետիկո» կայացած է. Ֆաբրիցիո Ռոմանո

Աղբյուր. «Բարսելոնան» խզել է պայմանագիրը Սուարեսի հետ

Սուարեսը ևս հուզիչ հրաժեշտ է տվել Վիդալին

Մեսիի հուզիչ հրաժեշտը Վիդալին. «Միշտ քեզ ֆենոմեն եմ համարել»

Արտուրո Վիդալը ժամանեց Միլան (տեսանյութ)

4 ակումբներ հետաքրքրված են Ժան-Կլեր Տոդիբոյի ծառայություններով

Աղբյուր․ Նելսոն Սեմեդուն մի քանի ժամից նոր թիմ կունենա