-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Իտալական Sportmediaset-ն անակնկալ տեղեկություն է տարածել:
Ըստ պարբերականի՝ «Ռեալն» ու «Ինտերը» գաղտնի բանակցություններ են վարել և համաձայնության հասել Լաուտարո Մարտինեսի տրանսֆերի հարցում: Նշվում է, որ «Արքայական ակումբը» արգենտինացու համար պետք է վճարի 100 միլիոն եվրո, ինչպես նաև Լուկա Յովիչը վարձավճարով կխաղա միլանյան ակումբում, իսկ «Ինտերը» բանակցությունների ընթացքը գաղտնի է պահել՝ Արտուրո Վիդալի տրանսֆերը ևս իրականացնելու համար. եթե կատալոնական ակումբում իմանային, որ Լաուտարոն տեղափոխվում է «Ռեալ», կդադարեցներ Վիդալի հարցով բանակցությունները:
Հաղորդվում է նաև, որ ստացված գումարով «Ինտերը» կփորձի ձեռք բերել Էդին Ջեկոյին և Նգոլո Կանտեին:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո