«Բարսելոնայի» նախկին նախագահը հայտարարել է, որ Արագոնեսի փոխհատուցման մի մասն ինքն է վճարել - VNews
Բաժիններ

«Բարսելոնայի» նախկին նախագահը հայտարարել է, որ Արագոնեսի փոխհատուցման մի մասն ինքն է վճարել

«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Գասպարը հիշել է, որ «Բարսելոնան» ժամանակին չէր ցանկանում վճարել գլխավոր մարզիչ Լուիս Արագոնեսի փոխհատուցումը, որը պետք է տրամադրվեր պաշտոնից վաղաժամ ազատման համար:

«1988 թվականին, երբ Արագոնեսը հեռացվում էր զբաղեցրած պաշտոնից, թիմը չէր ցանկանում վճարել նրա փոխհատուցման մի մասը, բայց Լուիսն իրավունք ուներ ստանալու այդ գումարը:

Կարո՞ղ եք կռահել, թե ով իր դրամապանակից վճարեց այդ գումարը: Ես վճարեցի՝ պայմանավորված իմ և նրա միջև ձևավորված լավ փոխհարաբերություններով:

Ես կարծում էի, որ նա ճիշտ էր: Առաջնորդվեցի բարոյական արժեքներով: Իմ դրամապանակից եմ վճարել տարբերությունը, ու մենք մնացինք լավ ընկերներ մինչև նրա կյանքից հեռանալը:

Ես հարգում եմ Սետյենի վերաբերյալ «Բարսելոնայի» որոշումը, սակայն համաձայն չեմ դրա հետ: Ինձ դուր է գալիս, որ մարդիկ թիմից հեռանում են առանց մեղադրանքների»,- OneFootball-ի հետ զրույցում ասել է Գասպարը:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» չի ցանկանում վճարել թիմի նախկին գլխավոր մարզիչ Կիկե Սետյենի փոխհատուցման վճարը՝ համարելով, որ մասնագետը չի արդարացրել սպասելիքները:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Բարսելոնան» հայտարարություն է տարածել՝ Բարտոմեու ձերբակալության վերաբերյալ

Գվարդիոլան հաստատեց. «Նա կխաղա «Բարսելոնայում»

Բարտոմեուն ձերբակալվել է

«Խելագար տրանսֆեր». ինչու և ինչպես Յոհան Կրույֆը հայտնվեց համեստագույն «Լևանտեում»

Ով կդառնա «Բարսելոնայի» հաջորդ գլխավոր մարզիչը. Լապորտան նախընտրելի թեկնածու ունի

Մխիթարյանն ընդդեմ նախկին թիմի, Մեսսին ու Ռոնալդուն փայլում են, հայ մարզիկների մեդալները. ինչ կատարվեց նախորդ շաբաթ

Բեքհեմն ուզում է իր թիմում տեսնել և՛ Մեսիին, և՛ Ռոնալդուին

Marca. Մեսին հակված է «Բարսելոնայում» մնալու տարբերակին

Նոր վնասվածք․ «Բարսելոնայի» ֆուտբոլիստը հենակների օգնությամբ է վերադարձել հյուրանոց

Կումանն ու Պիկեն հպարտանում են «Բարսելոնայով»

«Բարսելոնան» հաղթեց «Սևիլիային» ու շրջանցեց «Ռեալին» (տեսանյութ)

«Սևիլիա» – «Բարսելոնա». Մեկնարկային կազմեր

«Բարսելոնան» է Մեսիին առաջարկել 500 միլիոն եվրո. արգենտինացին ոչինչ չի խնդրել

Ով է ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողը՝ ըստ Խուլեն Լոպետեգիի

1 վնասվածք ու 1 վերադարձ. «Բարսելոնայի» հայտացուցակը՝ «Սևիլիայի» դեմ խաղին

«Բարսայի» ֆինանսական ազատ անկումը. կարո՞ղ է սնանկանալ ակումբը