«Բարսելոնայի» նոր առաջարկը Լաուտարո Մարտինեսին երկար մտածելու տեղիք կտա - VNews
Բաժիններ

«Բարսելոնայի» նոր առաջարկը Լաուտարո Մարտինեսին երկար մտածելու տեղիք կտա

«Բարսելոնան» շարունակում է բանակցությունները Լաուտարո Մարտինեսի տրանսֆերի հարցով։

Իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան իր թվիթերյան էջում տեղեկություն է տարածել, ըստ որի՝ «Բարսելոնան» Լաուտարո Մարտինեսին տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ է առաջարկել։ La Gazzetta dello Sport-ը գրում է՝ չնայած նրան, որ «Ինտերը» ցանկանում է պահպանել խաղացողին, միլանյան ակումբը չի կարող նույն պայմաններն առաջարկել արգենտինացի խաղացողին։

Միևնույն ժամանակ թիմերը չեն կարողանում համաձայնության գալ տրանսֆերի շուրջ։ «Բարսելոնան» ցանկանում է 70 միլիոն եվրո վճարել, ինչպես նաև տրամադրել թիմի երկու խաղացողի տրանսֆերները՝ Լաուտարոյի տրանսֆերային իրավունքներն ստանալու դիմաց, սակայն «Ինտերը» հակված է այն տարբերակին, որ ստանա արգենտինացու՝ պայմանագրով սահմանված հրաժարագինը, որ կազմում է 111 միլիոն եվրո։ «Ինտերում», սակայն, քաջ գիտակցում են, որ այս պայմաններում «Բարսելոնան» պարզապես չի կարող նման գումար վճարել։

«Բարսելոնայում» այժմ դիտարկում են Լաուտարոյի տրանսֆերի դիմաց 90 միլիոն եվրո և ֆուտբոլիստներից մեկի կամ երկուսի տրանսֆերն առաջարկելու տարբերակը։

Աղբյուրը միաժամանակ նշում է, որ «Ինտերը» չի ցանկանում, որ գործարքում ներառվի Արտուրո Վիդալի տրանսֆերը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայտնի է Լա Լիգայի 28-րդ և 29-րդ տուրերի ժամանակացույցը

«Տոտենհեմը» դադարեցնում է պայքարը Կոուտինյոյի տրանսֆերի ձեռքբերման համար

Մեսի․ «Ոչ ֆուտբոլը, ոչ էլ կյանքն այլևս երբեք նույնը չեն լինի»

Պաշտոնական․ ՊՍԺ-ն ձեռք բերեց Մաուրո Իկարդիի տրանսֆերը

Վիդալ․ «Մեզ 11 եզրափակիչ է սպասվում»

«Յուվենտուսը» «Բարսելոնայի» 5 երիտասարդ ֆուտբոլիստի է դիտարկում Պյանիչի գործարքի շրջանակում

«Բարսելոնայում» համոզում են Արտուրին «Յուվենտուս» տեղափոխվել

«Ինտերը» կողմնորոշվել է Լաուտարոյին փոխարինողի հարցում

Սետյեն. «5 փոփոխությունն ավելի շատ կվնասի «Բարսելոնային»

«Ինտերն» ու ՊՍԺ-ն համաձայնության հասան Իկարդիի տրանսֆերի հարցում

Մարտինո․ «Բարսելոնայում» անցկացրած տարին վատագույնն էր իմ կարիերայում»

Forbes․ Աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները

«Ինտերը» ցանկանում է համալրվել «Բարսելոնայի» ֆուտբոլիստով

«Ինտերի» սպորտային տնօրենը խոսել է Սանչեսի ու Յանգի ապագայի մասին

«Բարսելոնան» նոր առաջարկ է պատրաստել Լաուտարո Մարտինեսի համար

Հայտնի է՝ երբ կմեկրանկի Իսպանիայի 2020/2021 մրցաշրջանը