«Բարսելոնայի» տնօրենը հայհոյել է «Կլասիկոյի» գլխավոր մրցավարին - VNews
Բաժիններ

«Բարսելոնայի» տնօրենը հայհոյել է «Կլասիկոյի» գլխավոր մրցավարին

«Բարսելոնայի» տնօրեններից Խավի Վիլախոանան «Կլասիկոյի» ընթացքում վիրավորել է հանդիպման գլխավոր մրցավար Խուան Մարտինես Մունուերային «Բարսելոնայի» դարպասին խաղի 58-րդ րոպեին 11-մետրանոց նշանակելու համար:

Լանգլեի ու Ռամոսի պայքարում կանոնների խախտում իսպանացու նկատմանբ չտեսնելուց հետո գլխավոր մրցավարի օգնականները տեսակրկնության անհրաժեշտություն գտան: Մունուերան էլ տեսակրկնությունից հետո որոշում կայացրեց, որ Ռամոսի նկատմամբ կանոնների խախտում է եղել:

Հենց այդ դրվագից հետո «Բարսելոնայի» տնօրեն Վիլախոանան թվիթերյան իր էջում գրել է. «Սա գրողի տարած սկանդալ է: Մունուերա, գնա՛ գրողի ծոցը»:

Marca-ն ընդգծում է՝ հետաքրքիր է, որ «Բարսելոնայի» տնօրենի այս հայտարարությունը հաջորդում է օրեր առաջ «Բարսելոնայի» արժեքներն ընդգծող հայտարարությանը, ըստ որի՝ «հարգանքը Լա Մասիայի հիմնարար արժեքն է: Մենք պետք է օրինակ լինենք նրանց համար»:

Նշված 11-մետրանոցն իրացնելով՝ Սերխիո Ռամոսը հաշվի մեջ առաջ մղեց «Ռեալին»՝ 2-1: Խաղավերջում էլ Լուկա Մոդրիչը ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը՝ 3-1:

Կատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

Զիդան. «Մեզ հետ տարօրինակ բաներ պատահում են»

«Ինտերը» Մեսիի տրանսֆերի համար 250 մլն եվրո է առաջարկել 2006 թվականին

Ազարի ապաքինման մոտավոր ժամկետը

Փառքի վերադարձի նախագծով. Ժոան Լապորտան առաջադրում է իր թեկնածությունը «Բարսելոնայի» նախագահի պաշտոնին

«Բարսելոնան» կտուգանվի Մեսիի գոլի տոնումի համար

Կարևոր վերադարձ ու կարևոր կորուստ. «Ռեալի» հայտացուցակը՝ «Շախտյորի» դեմ խաղի համար

«Ռեալը» հատուկ ծրագիր ունի՝ Հալանդին ու Մբապեին գնելու համար

Կիկե Սետյենը դատի է տվել «Բարսելոնային»

«Ռեալ Սոսյեդադը» և «Վիլյառեալը» խաղաղ արդյունք գրանցեցին՝ մնալով ուժեղագույն եռյակում (տեսանյութ)

Թոփ-5 լիգաներում 2007-ից ի վեր ընդամենը 2 ֆուտբոլիստներ են ավելի շատ գոլ խփել, քան Կավանին

«Բարսան» խոշոր հաշվով հաղթանակ տոնեց, Մեսիի գոլը՝ Մարադոնայի հիշատակին (տեսանյութ)

Գրիզմանի ֆանտաստիկ գոլն «Օսասունայի» դեմ խաղում (տեսանյութ)

«Ռեալում» դժգոհ են «Ալավեսի» դեմ խաղի մրցավարությունից

«Բարսելոնայի» մեկնարկային կազմն «Օսասունայի» դեմ խաղում

Ռոնալդ Կուման. «Մենք պետք է օգնենք «Բարսելոնային»

Զիդան. «Ալավեսի» դեմ խաղի մեկնարկը վատագույնն էր մրցաշրջանում»