fbpx
Բաժիններ

«Բարսելոնայի» տրանսֆերային ծրագիրը 2020-ին. 3 դիրք կամրապնդվի

Կատալոնական Mundo Deportivo պարբերականը գրում է, որ «Բարսելոնան» արդեն կազմել է 2020 թվականի ամռանն ակումբի տրանսֆերային ծրագիրը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնացիները նախատեսում են իրականացնել 3 կարևոր տրանսֆեր՝ 3 տարբեր գոտիներում: Նշվում է, որ «կապտանռնագույնները» ծրագրում են ամրապնդել աջ պաշտպանի, կենտրոնական պաշտպանի և կենտրոնական հարձակվողի դիրքերը:

Աջ պաշտպանի դիրքում այժմ Էռնեստո Վալվերդեն չունի հիմնական խաղացող. Նելսոն Սեմեդուն և Սերխի Ռոբերտոն անդադար ռոտացիայի են ենթարկվում: Այս դիրքում «Բարսելոնայի» գլխավոր տրանսֆերային թիրախը «Բավարիայի» աջ պաշտպան Ջոշուա Կիմիխն է, որին ակումբը դիտարկում է որպես հիմնական աջ պաշտպան:

Ինչ վերաբերում է մյուս դիրքերին, ապա «Բարսելոնան» պատրաստվում է պոստ-Պիկե և պոստ-Սուարես ժամանակաշրջանին: Պիկեին փոխարինողի ամենահավանական թեկնածուն «Ֆիորենտինայի» 22-ամյա պաշտպան Նիկոլա Միլենկովիչն է, իսկ Սուարեսին փոխարինող է դիտարկվում, ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ռեալն» ու «Արսենալը» կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով

«Բարսելոնայի» հայտացուցակը «Մալյորկայի» դեմ մրցավեճի համար

Վալվերդե․ «Կասկածում եմ, որ Մեսին մտածում է ֆուտբոլից հեռանալու մասին»

Տևես․ «Ռոնալդուն սովորում էր՝ ինչպես շրջանցել մրցակիցներին, Մեսին մարզում էր միայն տուգանայինները»

2 հայ, 1 լեգեոներ․ «Նոան» բաժանվել է 3 ֆուտբոլիստից

Ռուս հարձակվողը հունվարին կարող է տեղափոխվել «Չելսի»

5 ֆուտբոլիստ հեռացել է «Փյունիկից»

«Մանչեսթեր Սիթին» ու «Չելսին» պայքարում են «Բարսելոնայի» աստղին գնելու համար

L’Equipe. Պոգբան կտեղափոխվի «Ռեալ» մինչև ԵՎՐՈ 2020-ը

Բալեկյանը կարող է կարիերան շարունակել «Բոկա Խունիորսում»

Սուարես. «Նեյմարը ռիսկի դիմեց՝ հեռանալով «Բասելոնայից»

Վան դե Բեկն ավելի է մոտենում «Ռեալին». հոլանդացին մերժել է Մոուրինյոյին

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան կկանգնեցնի Մեսիի արձանը

Ռոնալդ Կումանը խոսել է «Բարսելոնան» գլխավորելու լուրերի մասին

«Մալյորկայի» դեմ խաղին Մեսին կցուցադրի իր 6-րդ «Ոսկե գնդակը»

Սանչոն մտադիր չէ լքել «Բորուսիան»