-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Բարսելոնայում» չեն կարողացել անտարբեր անցնել ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի և մարզական տնօրեն Լեոնարդոյի՝ Լիոնել Մեսիի մասին արած արտահայտությունների կողքով:
Diario Sport-ը գրում է, որ կատալոնական ակումբի ղեկավարությունը զայրացած է, որ իր թիմի ֆուտբոլիստի ձեռքբերման ցանկության մասին ֆրանսիական ակումբն արտահայտվում է բացեիբաց:
«Մեսին ՊՍԺ-ո՞ւմ. երբ ես «Էսպանյոլում» կամ «Սաութհեմփթոնում» էի աշխատում, երազում էի ունենալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներին: Հիշում եմ՝ Մեսին մոտ էր վարձավճարով «Էսպանյոլ» տեղափոխվելուն: Գործարքը մոտ էր իրականացմանը, բայց նա իրեն հիանալի դրսևորեց մինչմրցաշրջանում՝ Գամպերի գավաթի ժամանակ, և այդպիսով ամեն ինչ ավարտվեց», – ասել էր Պոչետինոն, որի խոսքն է մեջբերում Goal-ը:
«Այո՛, Մեսիի նման մեծ ֆուտբոլիստները միշտ էլ մեր տրանսֆերային ցանկում են: Մենք հիմա հաճախ ենք նստում ու նման թեմաներ քննարկում, միայն թե այս պահին չեմ ցանկանում շատ մանրամասն խոսել այս թեմայով: Ամառային տրանսֆերային պատուհանին դեռ 4-5 ամիս կա, իսկ դա մի ամբողջ հավերժություն է, այն էլ այսօրվա իրականությունում»,- այսպես էլ արտահայտվել էր Լեոնարդոն France Football-ի հետ հարցազրույցի ընթացքում:
Նշենք, որ Մեսին հունվարի 1-ից մարզական կարիերան այլ ակումբում շարունակելու վերաբերյալ բանակցությունների իրավունք ունի, քանի որ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը կատալոնական ակումբի հետ լրանում է գալիք ամռանը:
ՊՍԺ-ն Մեսիի տրանսֆերի ձեռքբերման հիմնական հավակնորդներից է:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո