-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Բարսելոնան» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ծրագրում է ազատվել 6 ֆուտբոլիստից, տեղեկացնում է Sport.es-ը։
Սև ցուցակում են հայտնվել Հեկտոր Ֆիրպոն, Սամուել Ումտիտին, Մատեուս Ֆերնանդեսը ու Մարտին Բրեթվեյթը. Ֆիրպոն չի մտնում գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի ծրագրերի մեջ, նա արդեն առաջարկներ է ստացել Իտալիայից։ Ֆուտբոլիստը առաջարկներ ունի «Ինտերից» ու «Նապոլիից»։ Ումտիտին, ամենայն հավանականությամբ, վարձակալությամբ կտեղափոխվի այլ ակումբ, նրա ծառայություններով հետաքրքրված են «Լիոնը» ու «Ռոման»։
Ֆերնանդեսը ավելի բարդ դեպք է։ Կումանը հույսեր չի կապում ֆուտբոլիստի հետ, սակայն նրա ներկայացուցիչները հրաժարվել են «Բարսայից» հեռանալուց ամռանը։ Բրազիլացին հնարավորություն ուներ միանալ «Մոնակոյին» վարձակալությամբ։ Բրեյթվեյթն էլ, իր հերթին, կարող է կարիերան շարունակել Անգլիայում։ Կումանը ցանկանում է, որ նրան փոխարինի Մեմֆիս Դեպայը։
Կատալոնացիները պլանավորում են նաև վարձակալության տալ երիտասարդ ֆուտբոլիստներ Կառլես Ալենյային ու Ռիկարդ Պուչին։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո