Բարտոմեու. «Մեսիին բաց թողնելը վատ որոշում էր» - VNews
Բաժիններ

Բարտոմեու. «Մեսիին բաց թողնելը վատ որոշում էր»

FBt8roWWYAMa9sx - Բարտոմեու. «Մեսիին բաց թողնելը վատ որոշում էր»

«Բարսելոնայի» նախկին նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն խոսել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի՝ կատալոնական ակումբից հեռանալու մասին։

«Կումանը հիմա Լիոնել Մեսի չունի։ Որպես նախագահ ես չէի ցանկանում, որ Մեսին հեռանա, ու անում էի ամեն հնարավորը, գործադրում էի բոլոր ջանքերը, որ Լեոն չլքի «Բարսելոնան»։

Մեսին կարծում էր, որ և՛ իր համար, և՛ «Բարսելոնայի» համար լավ կլինի, եթե նա մնա։ Այս ամառ նրան բաց թողեցին, բայց դա ինձ վատ որոշում է թվում։ Առանց Լիոնելի շատ բան է պետք փոխել խաղում»,- Բարտոմեուի խոսքն է հաղորդում Diario Sport-ը։

Բարտոմեուն «Բարսելոնայից» հեռացվել է անցյալ տարվա աշնանը։ Նա քննադատությունների թիրախում էր հայտնվել անհաջող արդյունքների ու Լիոնել Մեսիի հետ բարդ հարաբերությունների պատճառով։

Մարտ ամսին Բարտոմեուն անգամ ձերբակալվել էր «Բարսելոնայի» գրանսենյակում կատարված խուզարկության արդյունքում։ Պատճառը կատալոնական ակումբի սոցցանցային գործունեության հետ էր կապված։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ֆատին հույս ունի մասնակցել «Բավարիայի» դեմ խաղին

Պիկե. «Չավին որպես գլխավոր մարզիչ ինձ վրա մեծ ճնշում է գործադրում»

«Բավարիա» – «Բարսելոնա» և ևս 3 հանդիպում կանցկացվի առանց հանդիսականների

«Բարսելոնան» մեկ բառով է արձագանքել Մեսիի 7-րդ «Ոսկե գնդակին» (տեսանյութ)

Մեսին շնորհավորել է «Բարսելոնայի» 122-րդ ամյակը

«Բարսելոնան» հետաքրքրված է Մարսիալի ծառայություններով

«Բարսելոնան» հաղթեց «Վիլյառեալին» (տեսանյութ)

«Բարսելոնայի» մեկնարկային կազմը «Վիլյառեալի» դեմ խաղում

Արգենտինայի առաջնության լավագույն հարձակվողը՝ «Բարսելոնայի» թիրախում

«Սիթին» հայտնել է՝ որքան գումարի դիմաց է պատրաստ հրաժարվել Ֆերան Տորեսից

Ֆերան Տորեսը ցանկանում է կարիերան շարունակել «Բարսայում»

«Բարսելոնան» ու Ռոնալդ Կումանն ընդհանուր հայտարարի են եկել

«Պեպը բուժեց չղջիկի կոտրված թևերը». Ֆերան Տորեսը համաշխարհային ֆուտբոլի ապագան է

«Նյուքասլը» ֆավորիտ է «Բարսելոնայի» կիսապաշտպանի տրանսֆերի համար մղվող պայքարում

Պեդրիի խաղադաշտ վերադարձի ժամկետները

«Բարսելոնան» նոր պայմանագիր կառաջարկի Գավիին