Բարտոմեու. «Ոչ մի անգամ չեմ մտածել հրաժարականի մասին, մենք հիանալի նախագիծ ենք կառուցում» - VNews
Բաժիններ

Բարտոմեու. «Ոչ մի անգամ չեմ մտածել հրաժարականի մասին, մենք հիանալի նախագիծ ենք կառուցում»

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն տնօրենների խորհուրդի նիստից հետո մեկնաբանել է լուրերը իր հավանական հրաժարականի մասին։

Տեղեկություններ կային, որ Բարտոմեուն վայր կդնի իր պարտականություններն այն բանից հետո, երբ ղեկավարները հրաժարվեն փոխել քվեարկության ժամկետները։

«Այն որոշումները, որոնք կայացվեցին այսօր, միաձայն էին։ «Բարսելոնայի» շահերը կանգնած են առաջին տեղում։ Կա համախմբվածություն։ Հիմա մենք սպասում ենք պատասխանի Կատալոնիայի ժեներալիտետից՝ ստեղծվել են արդյոք սանիտարական պայմաններ քվեարկություն անցկացնելու համար։

Քանի՞ անգամ եմ մտածել հեռանալու մասին։ Հեռանալու մասին միտքը երբեք չի անցել գլխովս։ Այս թիմով, այս մարզիչներով կառուցում ենք հիանալի նախագիծ։ Չեմպիոնների լիգայում կարևոր հանդիպում ունենք առաջիկայում։ Կա ցանկություն ու ոգևորություն։ Կարծում եմ, որ մենք ավելի քան մեկ տիտղոս կնվաճենք։

Մենք վախի մթնոլորտում չենք աշխատում։ Ցանկանում ենք, որ ամեն օր ամեն ինչ ավելի կարգավորվի։ Ոչ մի վախ չկա։ Նախքան անվստահության քվե հայտնելը, անհրաժեշտ է լսել ակումբի ղեկավարությանը։

Մենք հաղթել ենք 22 տիտղոս այս տասնամյակում։ Լուրջ թիվ է նրանց համար, որոնք կարող են վախենալ։ Կան շատ բաներ, որոնք պետք է պարզաբանել»,-ասել է Բարտոմեուն։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

Աղբյուր. Մեսին 2021-ին կտեղափոխվի ՊՍԺ

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները հունվարին աշխատավարձ չեն ստանա

«Ցանկալի էր, որ Մեսիին վաճառեինք ամռանը». «Բարսելոնայի» մենեջեր

Գրիզմանի հրաշալի գոլը «Ֆերենցվարոշի» դեմ խաղում (տեսանյութ)

«Բարսելոնայի» մեկնարկային կազմը «Ֆերենցվարոշի» դեմ խաղում

Մեսին տուգանվեց Մարադոնայի մարզաշապիկը ցույց տալու համար

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը կորոնավիրուսով է վարակված

Ինչու է Մեսին 2-րդ անընդմեջ խաղում բացակայում հայտացուցակից. Կումանը 2 պատճառ է նշել

«Բարսելոնան» Պիկեին փոխարինելու համար կարող է համալրվել «Ատլետիկոյի» պաշտպանով

Լապորտան ցանկանում է «You’ll Never Walk Alone»-ը դարձնել «Բարսայի» ակադեմիայի կարգախոսը

«Չավին պատրաստ է «Բարսելոնայում» աշխատանքին». Գաբի

Առանց Մեսիի ու տեր Շտեգենի. «Բարսելոնայի» հայտացուցակը «Ֆերենցվարոշի» հետ խաղում

ՈւԵՖԱ-ն հրապարակել է տարվա թիմի 50 հավակնորդների անունները

«Հոֆենհայմի» 18-ամյա ֆուտբոլիստը՝ եվրոպական հսկաների թիրախում

«Բարսելոնան» ցանկանում է հետ բերել իր խաղացողին

Սետյենը բացատրել է, թե ինչու է դատի տվել «Բարսելոնային»