Բասկետբոլի Հայաստանի Ա-Լիգան վերանվանվել է «VBET Ա-Լիգա» - VNews
Բաժիններ

Բասկետբոլի Հայաստանի Ա-Լիգան վերանվանվել է «VBET Ա-Լիգա»

Հայաստանի բասկետբոլի Ա-Լիգայի ֆեյսբուքյան էջը հետևյալ հայտարարությունն է տարածել․ «Ուրախ ենք տեղեկացնել, որ VBET ընկերության հետ համագործակցության շրջանակներում Բասկետբոլի Հայաստանի Ա-Լիգան կվերանվանվի VBET Ա-Լիգա:

Իհարկե, համագործակցությունը այսքանով չի սահմանափակվելու. ավելի մեծ անակնկալներ՝ փլեյ-օֆֆում»,- նշված է հրապարակման մեջ:

Հիշեցնենք, որ VBET ընկերությունն ավելի վաղ դարձել էր բասկետբոլի Հայաստանի գավաթի խաղարկության տիտղոսային հովանավոր: Մրցաշարը վերանվանվել է «VBET Հայաստանի գավաթի խաղարկություն»:

VBET Ա-Լիգա․ «Ուրարտուն» հաղթանակ տոնեց «Մեդ Ֆոքսիսի» նկատմամբ (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: