fbpx
Բաժիններ

Բասկետբոլային Կլասիկո. 5 պատճառ այցելելու «Արագած» – «Ուրարտու Վբեթ» խաղին

Բասկետբոլի VBet Ա-լիգայում այսօր գերդիմակայություն է՝ «Արագած» – «Ուրարտու ՎԲեթ»: Ներկայացնում ենք 5 պատճառ, թե ինչու արժե ուրբաթ երեկոն անցկացնել «Միկա» մարզադահլիճում կամ գոնե դիտել խաղը Vivaro News-ի յութուբյան էջում:

1. Հավակնությունների կռիվ

Հայկական բասկետբոլի 2 ամենակայացած թիմերն այս պահին բաժանել են նախորդ մրցաշրջանի ամբողջ ավարը. «Արագածը» Ա-լիգայի կանոնավոր առաջնության ու փլեյ-օֆֆի հաղթողն է, «Ուրարտու ՎԲեթն» էլ հաղթել է գավաթում և Սուպերգավաթում: Վերջինում նրանք հաղթել են հենց «Արագածին»՝ ընդամենը 1 ամիս առաջ: Բացի այդ, այս 2 թիմերը Հայաստանը ներկայացնում են Եվրասիական լիգայում և այնտեղ ևս դիմակայելու են միմյանց:

2. Մարզչական մենամարտ. աշակերտն ընդդեմ ուսուցչի

24-ամյա Միքայել Պողոսյանը արդեն 2-րդ տարին է, ինչ մարզչական աշխատանքի է անցել, ու արդեն շատ վստահ տեսք ունի տեխնիկական գոտում: Նա իր հաշվին արդեն ունի հաղթանակ Հայաստանի գավաթում և Սուպերգավաթում, ինչպես նաև Եվրասիական գավաթում: Մինչդեռ ընդամենը 3 տարի առաջ նա դեռ խաղում էր Հայաստանի հավաքականում՝ հենց «Արագածի» ներկայիս գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանի «ձեռքի տակ»: 2016-ին նրանք միասին հաղթեցին Փոքր երկրների Եվրոպայի առաջնությունը, իսկ ապա «Ուրարտուի» հետ փորձեցին արշավել ռուսական Սուպերլիգան, այդ մեկը՝ ոչ այնքան հաջող: Ինչո՞վ աշակերտը կզարմացնի ուսուցչին…

3. «Արագածի» խոցված հեղինակությունը

VBet Ա-լիգայի այս մրցաշրջանը թիմերը սկսել են բացառապես հաղթանակներով՝ 3/3: Ու դժվար թե այս առաջնությունում նրանք ինչ-որ մեկին պարտվեն: Իսկ ահա միմյանց միջև դիմակայությունում «Ուրարտու Վբեթը» նոր մրցաշրջանում կարծես իր կողմն է թեքել կշեռքի սլաքը՝ 2 հաղթանակ ընկերական խաղերում և տպավորիչ տիտղոսային մենամարտ Հայաստանի Սուպերգավաթի համար խաղում: Արդյո՞ք «Արագածը» կհամակերպվի այս շարքի հետ… Ակնհայտ է, որ VBet Ա-լիգայում ամեն ինչ որոշվելու է հենց միմյանց միջև խաղերում, որոնցից առաջինը՝ հենց այսօր:

4. Ո՞վ է ավելի լավ աշխատել ամռանը

Այս զույգը շատ լուրջ է մոտենում խաղացողների ընտրությանը, իսկ VBet Ա-լիգայում այս տարի ներդրված հայ խաղացողի՝ դաշտում լինելու պահանջը նրանց ստիպել է աշխատել ոչ միայն օտարերկրացի, այլ նաև հայազգի խաղացողների ուղղությամբ. «Արագածը» վստահել է աչքի ընկած տեղացի բասկետբոլիստներին, իսկ «Ուրարտու ՎԲեթը» ԱՄՆ-ից հայրենիք է վերադարձրել Մեթյու Մադոյան – Մայքլ Հակոբյան համակրելի դուետին: Դե իսկ օտարերկրյա խաղացողների ընտրության մասով մինչ այս ամենաուժեղը համարվում էր «Արագածը», բայց այս տարի «Ուրարտու ՎԲեթը» կարծես ձեռնոց է նետել փորձառու լիբանանահայերին: Ամեն ինչ պարզ կդառնա այսօր:

5. Նրանք ուղղակի լավագույնն են բոլոր ցուցանիշներով

Դե ինչ, նոյեմբերի 8-ին, 19:30-ին սպասում ենք Ձեզ «Միկա» մարզադահլիճում:

Խաղի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Vbet Ա-Լիգա․ «Էրեբունին» առաջին հաղթանակը տոնեց մրցաշարում (տեսանյութ)

Vbet Ա-Լիգա․ «Երևանը» լարված պայքարում հաղթեց «Գյումրիին» (տեսանյութ)

Միքայել Պողոսյան․ «Թող «Արագածը» մի քիչ ուրախանա»

Տիգրան Գյոկչյան․ «Հաղթանակի կեսը հայ խաղացողներինն էր, հատկապես՝ Մխիթար Վարդանյանինը»

Լարված և դիտարժան խաղ․ VNews-ի ֆոտոշարքն «Արագած» – «Ուրարտու Վբեթ» հանդիպումից

VBet Ա-լիգա․ «Արագածը» կարևոր խաղում հաղթեց «Ուրարտու Վբեթին» (տեսանյութ)

Միքայել Պողոսյան. «ՎԲեթ Ա-լիգայի բոլոր թիմերը մեր դեմ խաղում են իրենց լավագույն խաղը»

Vbet Ա-Լիգա․ «Ուրարտու Վբեթը» երրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց (տեսանյութ)

Միքայել Պողոսյան․ «Ուրարտու Վբեթը» Հայաստանի ամենալավ թիմը դառնալու ճանապարհին է»

Հարի Սավայա․ «Մեր պատանիներն ավելի նվիրված խաղ ցույց տվեցին»

Vbet Ա-Լիգա․ «Ուրարտու Վբեթը» հաղթեց «Երևանին» նաև վերախաղարկված հանդիպմանը (տեսանյութ)

«Ուրարտու Վբեթ» – «Երևան» հանդիպումը կվերախաղարկվի 36-41 հաշվից

Բասկետբոլային մրցաշրջանը թափ է հավաքում. «Ուրարտու Վբեթ» – «Երևան» խաղի ֆոտոշարքը

Vbet Ա-Լիգա. «Ուրարտու Վբեթը» հաղթանակ տոնեց նաև երկրորդ տուրում (տեսանյութ)

Vbet Ա-Լիգա. «Ուրարտու Վբեթը» հաղթանակով է մեկնարկում (տեսանյութ)

Vbet Ա-Լիգա. «Գյումրի» – «Ուրարտու Վբեթ». VNews-ի ուղիղ հեռարձակումը (տեսանյութ)