Բասկետբոլի VBET Ա-Լիգայում երկրպագուն դիպուկ նետումով հաղթել է 1 մլն դրամ մրցանակը (տեսանյութ) - VNews
Բաժիններ

Բասկետբոլի VBET Ա-Լիգայում երկրպագուն դիպուկ նետումով հաղթել է 1 մլն դրամ մրցանակը (տեսանյութ)

Բասկետբոլի Հայաստանի VBET Ա-Լիգայի հանդիպումների ընթացքում անցկացվող խաղարկությունում գրանցվել է առաջին հաղթողը: Սարգիս Հակոբյանը դիպուկ նետում է կատարել խաղահրապարակի կենտրոնից և հաղթել սահմանված մրցանակը՝ 1 մլն դրամը:

VBET Ա-Լիգայի 2021/22 մրցաշրջանի բոլոր հանդիպումների ընդմիջումներին անցկացվում է խաղարկություն, որի շրջանակում հանդիսատեսից պատահականությամբ ընտրված երկու մասնակիցներն ստանում են երկու հնարավորություն՝ դիպուկ նետում կատարելու խաղահրապարակի կենտրոնից: Թեև մինչև այդ մասնակիցներից շատերը բավական մոտ էին դիպուկ նետմանը, առաջին հաղթողը գրանցվել է մրցաշրջանի միայն 19-րդ՝ «Ուրարտու» – ՖԻՄԱ խաղում: Սարգիս Հակոբյանը երկրորդ փորձից գնդակը նետեց ուղիղ զամբյուղի մեջ, որից հետո հայտնվեց «Ուրարտուի» բասկետբոլիստների գրկախառնությունների մեջ:

VBET Ա-Լիգայի հաջորդող հանդիպումների ընթացքում ևս խաղարկությունն անցկացվելու է՝ կրկին 1 մլն դրամ մրցանակով: Բոլոր խաղերն անցկացվում են Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի դահլիճում: Խաղացանկին կարելի է ծանոթանալ VBET Ա-Լիգայի ֆեյսբուքյան էջում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


VBET Ա-Լիգա. «Ուրարտուն» առավելության հասավ ԲԿՄԱ-ի դեմ խաղում (տեսանյութ)

VBET Ա-Լիգա. «Արցախը» հաղթեց ՖԻՄԱ-ին (տեսանյութ)

«Լարված սցենար մրցաշրջանի վերջին խաղում». «Վահագնի Սիթին»՝ Ա-լիգայի չեմպիոն (տեսանյութ)

Չեմպիոնական խաղ, հյուրեր ֆուտբոլի հավաքականից, թեժ մթնոլորտ․ VNews-ի ֆոտոշարքը «Վահագնի Սիթի» – «Դվին» հանդիպումից

«Վահագնի Սիթին»՝ բասկետբոլի VBET Ա-Լիգայի չեմպիոն (տեսանյութ)

VBET Ա-Լիգա. եզրափակիչ շարք. «Վահագնի Սիթի» – «Դվին» (ուղիղ հեռարձակում)

VBET Ա-լիգա. դեպի եզրափակիչ

VBET Ա-Լիգա. «Վահագնի Սիթիի» կարևորագույն հաղթանակը «Դվինի» նկատմամբ՝ VNews-ի ֆոտոշարքում

VBET Ա-Լիգա. եզրափակիչ շարք. «Վահագնի Սիթին» ևս մեկ քայլ մոտենում է հաղթանակին (տեսանյութ)

VBET Ա-Լիգա. եզրափակիչ շարք. «Դվին» – «Վահագնի Սիթի» (ուղիղ հեռարձակում)

VBET Ա-Լիգայի եզրափակիչ շարքում պայքարը նոր ուժով է բորբոքվում․ «Դվինն» այս անգամ հաղթեց «Վահագնի Սիթիին» (տեսանյութ)

VBET Ա-Լիգա, եզրափակիչ շարք․ «Վահագնի Սիթի» – «Դվին» (ուղիղ հեռարձակում)

VBET Ա-Լիգա, եզրափակիչ շարք․ «Վահագնի Սիթին» համառ պայքարում հաղթեց «Դվինին» (տեսանյութ)

VBET Ա-Լիգա, եզրափակիչ շարք․ «Դվին» – «Վահագնի Սիթի»․ Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

VBET Ա-Լիգա, եզրափակիչ շարք․ «Վահագնի Սիթին» առաջին խաղում հաղթեց «Դվինին» (տեսանյութ)

Մեկնարկում են բասկետբոլի VBET Ա-Լիգայի եզրափակիչ հանդիպումները (տեսանյութ)