-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Լացիո
Բավարիա Մյունխեն
0 - 1 Ռոբերտ Լևանդովսկի - 9`
0 - 2 Ջամալ Մուսիալա - 24`
0 - 3 Լերոյ Սանե - 42`
0 - 4 Ֆրանչեսկո Աչերբի (ինքնագոլ) - 47`
1 - 4 Կարլոս Խոակին Կորերա - 49`
Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 18-ին:
«Բավարիան» Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունում անպարտելի է արդեն 17 հանդիպում անընդմեջ՝ այդ ընթացքում գրանցելով 16 հաղթանակ ու 1 ոչ-ոքի: Մյունխենյան թիմը մրցաշարում վերջին անգամ պարտվել է 2019 թվականի մարտի 13-ին, երբ 2018/19թթ․ խաղարկության 1/8 եզրափակիչ պատասխան խաղում սեփական հարկի տակ 1-3 հաշվով զիջել է «Լիվերպուլին»:
«Լացիոն» առաջին պարտությունն է կրել Չեմպիոնների լիգայի գավաթի ընթացիկ խաղարկությունում՝ մինչ այս կայացած 6 մրցավեճում գրանցելով 2 հաղթանակ, 4 ոչ-ոքի: Հռոմեական թիմը եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում պարտության դառնությունը վերջին անգամ ճաշակել էր 2015 թվականի օգոստոսի 26-ին, երբ որակավորման փլեյ-օֆֆի պատասխան հանդիպմանը հյուրընկալվելիս 3 անպատասխան գնդակ էր ընդունել Լևերկուզենի «Բայերից»:
Սա այս թիմերի միջև առաջին խաղն էր Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության պատմության մեջ:
Ժիրուի սքանչելի գոլը «Չելսիին» թույլ տվեց նվազագույն հաշվով հաղթել «Ատլետիկոյին» (տեսանյութ)
Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համարԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո