-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Բավարիայի» ղեկավարությունը ծրագրում է գնել «Բարսելոնայի» եզրային հարձակվող Ուսման Դեմբելեին, եթե, իհարկե, չհաջողվի իրականացնել առաջնահերթ տրանսֆերը՝ Լերոյ Սանեի տարբերակը: Այս մասին տեղեկացնում է Bild պարբերականը:
Ըստ աղբյուրի՝ չնայած այն բանին, որ Սանեն քիչ խաղաժամանակ է ունեցել ավարտված մրցաշրջանում և այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չի եղել Պեպ Գվարդիոլայի հետ, «Մանչեսթեր Սիթին» հեշտությամբ չի վաճառում իր ֆուտբոլիստին: Իսկ ահա Գրիզմանի և Նեյմարի՝ «Բարսելոնա» հավանական տեղափոխությունից հետո Ուսման Դեմբելեին ավելի հեշտ կլինի ձեռք բերելը:
«Բավարիան» ցանկանում է եզրային հարձակվողների գնել, որոնք կկարողանան հաջողությամբ փոխարինել Ռիբերիին և Ռոբենին: Դեմբելեն հասցրել է իրեն լավ դրսևորել Բունդեսլիգայում՝ խաղալով Դորտմունդի «Բորուսիայի» կազմում:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո