fbpx
Բաժիններ

«Բավարիան» դեռ նոր է սկսում. 4 տրանսֆեր, որ կարող է մյունխենցիներին վերադարձնել «երկաթե գահին»

«Բավարիան» այս տարի իր պատմության ամենամեծ ներդրումը կկատարի տրանսֆերային շուկայում», – ամիսներ առաջ նշեց մյունխենյան ակումբի գործադիր տնօրեն Կառլ-Հայնց Ռումենիգեն:

Ինչպես գրում են գերմանական ամենահայտնի պարբերականները՝ Bild-ն ու Kicker-ը, Գերմանիայի վերջին 7 տարիների չեմպիոնը, իսկապես, շատ լուրջ է տրամադրված: Արդեն 115 միլիոն եվրո ծախսելով՝ Լուկաս Հերնանդեսի և Բենջամին Պավարի տրանսֆերների վրա, մյունխենցիներն առաջ են շարժվում:

Նշվում է, որ «Բավարիան» ունի 4 տրանսֆերային թիրախ՝ տարբեր խաղային դիրքերում: Մյունխենցիները համառ պայքար են մղում «Բարսելոնայի» հետ «Այաքսի» պաշտպան Մատեյս դե Լիգտին ձեռք բերելու համար: 19-ամյա ֆուտբոլիստի օգնությամբ նրանք ցանկանում են փոխարինել Ժերոմ Բոատենգին: Դաշտի կենտրոնը բավարացիները ցանկանում են ամրապնդել «Ատլետիկոյի» կիսապաշտպան Ռոդրիի օգնությամբ, իսկ Ռիբերիի և Ռոբենի եզրերը «Բավարիան» մտադիր է փակել «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Լերոյ Սանեի և «Այաքսի» մեկ այլ ֆուտբոլիստ՝ Հակիմ Զիյեչի շնորհիվ:

Այս խաղացողներին ձեռք բերելու համար «Բավարիային» անհրաժեշտ է ծախսել նվազագույնը 250 միլիոն եվրո:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Կոուտինյոն իր պաշտոնական նորամուտը նշեց «Բավարիայում»

Լևանդովսկիի հեթ-տրիկն առաջին հաղթանակը պարգևեց «Բավարիային» Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում (տեսանյութ)

Բանակցությունները փակուղի են մտնում. Նեյմարը խուճապի մեջ է

Պաշտոնական. Ռենատու Սանշեշը՝ «Լիլի» ֆուտբոլիստ

«Բավարիան» հերթական տրանսֆերը կիրականացնի. արժեքը 40 միլիոն եվրո է

Զիդանը խոսել է Նավասի ապագայի մասին

«Յուվենտուսը» ցանկանում է աննախադեպ գործարք իրականացնել ՊՍԺ-ի հետ

Զիդան. «Ցանկանում եմ, որ որքան հնարավոր է շուտ գա սեպտեմբերի 2-ը»

Պաշտոնական. Լոսանոն՝ «Նապոլիի» ֆուտբոլիստ

ՊՍԺ-ի վերջնագիրը՝ «Բարսելոնային». կամ ավելի լավ առաջարկ, կամ Նեյմարը գնում է «Ռեալ»

Մեծ լարվածություն՝ «Բարսելոնայի» ֆուտբոլիստների ու Բարտոմեուի միջև

Էմերին ասել է իր 2 ֆուտբոլիստին նոր ակումբ փնտրել

Կոուտինյոյի նորամուտը «Բավարիայում» ձգձգվում է

Պաշտոնական. Կուբոն վարձավճարով կխաղա «Մալյորկայում»

«Ռեալի»՝ Նավասին փոխարինողի անսպասելի թեկնածուն

Լյորենտեն կարող է իտալական գրանդում հայտնվել