fbpx
Բաժիններ

«Բավարիայի» առաջատարները գլխավոր մարզչին հուշել են, թե ում տրանսֆերը կարելի է ձեռք բերել

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մյունխենի «Բավարիայի» ղեկավարությունն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում խոշոր գումար է տրամադրելու՝ տրանսֆերներ իրականացնելու համար։

Մինչմրցաշրջանային պատրաստության ընթացքում մյունխենյան ակումբը 200 միլիոն եվրո էր նախատեսել տրանսֆերների համար, սակայն ի վերջո ծախսեց ընդամենը 90 միլիոն եվրո։

Bild-ի տեղեկություններով՝ մնացած 110 միլիոն եվրոն կավելանա գերմանական ակումբի՝ գալիք ամռան տրանսֆերային բյուջեին։

Իսպանական AS-ը հաղորդում է, որ «Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկն ակումբի առաջատարներ Մանուել Նոյերի, Թոմաս Մյուլերի, Դավիդ Ալաբայի, Ջոշուա Կիմիխի և Ռոբերտ Լևանդովսկիի հետ տրանսֆերային ծրագիր է քննարկել։

Ֆուտբոլիստները մարզչին ասել են, որ հարկավոր է ուժեղացնել պաշտպանությունն ու հարձակումը՝ մասնավորապես առաջարկելով վերադարձնել թիմի նախկին ֆուտբոլիստ, «Յուվենտուսի» հարձակողական ոճի կիսապաշտպան Դուգլաս Կոստային։

Կոստան «Բավարիայում» է ելույթ ունեցել 2015-2017 թվականներին։

Կատարե՛ք խաղադրույք Իտալիայի Ա սերիայի խաղերի վրա: Կատարե՛ք խաղադրույք Գերմանիայի Բունդեսլիգայի խաղերի վրա:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ման․ Սիթին» պահանջում է, որ «Բավարիան» իր ֆուտբոլիստին ընդգրկի Սանեի տրանսֆերային գործարքում

Պաշտոնական․ Դորտմունդի «Բորուսիան» ձեռք է բերել Էմրե Ջանի ամբողջական տրանսֆերը

Կլոպ․ «Չէի ցանկանում որևէ ճնշում գործադրել Սարիի վրա, հարգում եմ նրան»

«Չելսին» որոշում է կայացրել Մարիո Պաշալիչի ապագայի վերաբերյալ

Հայտնի է՝ երբ շարք կվերադառնա Միրալեմ Պյանիչը

Ջորդան Հենդերսոն. «Մենք բոլորս ուրախությամբ հետ կընդունենք նրան»

«Չելսին» ծրագրում է գնել «Լացիոյի» առաջատարներից մեկին

«Միլանը» նվազագույն հաշվով հաղթեց «Տորինոյին» (տեսանյութ)

Մերտենսը կարող է մարզական կարիերան շարունակել Ֆրանսիայում

Դել Պիերո. «Գվարդիոլային վիճակված է աշխատել «Յուվենտուսում»

Կոնտե. «Մենք այստեղ ենք հասել առանց Էրիկսենի»

Կլոպը նշել է՝ որ թիմին է երկրպագում Ա սերիայում

«Լացիո» – «Ինտեր» գերկարևոր խաղում ուժեղ գտնվեց հռոմեական թիմը (տեսանյութ)

Էշլի Յանգը տպավորիչ հարվածով գրավեց «Լացիոյի» դարպասը (տեսանյութ)

«Նապոլին» Մերտենսի միակ գոլի շնորհիվ հաղթեց «Կալյարիին» (տեսանյութ)

«Բավարիան» վստահ հաղթանակ տոնեց և վերադարձավ 1-ին հորիզոնական (տեսանյութ)