Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
«Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան որոշում է կայացրել միջազգային կարիերայի վերաբերյալ: 17-ամյա ֆուտբոլիստն ընտրել է Գերմանիայի հավաքականը և մերժել Անգլիայի ընտրանուն:
«Լսեցի ներքին ձայնին, որն ինձ ասում էր Գերմանիան ընտրելը ճիշտ որոշում է: Դա այն երկիրն է, որտեղ ծնվել եմ, բայց միևնույն է որոշումը բարդ էր»,- The Athletic-ի հետ զրույցում ասել է պատանի ֆուտբոլիստը:
Մուսիալան 7 տարեկանում իր ընտանիքի հետ տեղափոխվել է Անգլիա: Կիսապաշտպանը խաղացել է Անգլիայի Մ15 Մ16, Մ17 և Մ21 տարեկանների հավաքականներում:
Մուսիալան «Բավարիայի» կազմում 27 խաղի է մասնակցել և 4 գոլ խփել: Երեկ Ջամալը գոլով աչքի ընկավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Լացիո» – «Բավարիա» խաղում (1:4):
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո