-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Լուկաս Էրնանդեսը առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է համալրել անգլիական «Նյուքասլը»։ Ֆրանսիացի ֆուտբոլիստը, հնարավոր է, դառնա վերածնվող «կաչաղակների» առաջին լուրջ ձեռքբերումը։
Bild-ը գրում է, որ գերմանական ակումբի ղեկավարները դեմ չեն բաժանվելու Էրնանդեսից, քանի որ նա այդքան էլ չի արդարացնում իր համար վճարված անհավանական գումարը։ Նախորդ ամռանը «Բավարիան» «Ատլետիկոյին» տաղանդավոր պաշտպանի համար վճարել էր 80 միլիոն եվրո։ Էրնանդեսն իր արժողությամբ երկրորդ ամենաթանկ պաշտպանն է Վիրջիլ վան Դեյկից հետո։
Հիշեցնենք, որ «Նյուքասլը» գնելու ցանկություն է հայտնել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ իբն Սալմանը։ Գործարքի իրականացման դեպքում, ըստ ԶԼՄ-ների, անգլիական ակումբը կարող է ձեռք բերել Ֆիլիպե Կոուտինյոյին, Գարեթ Բեյլին և այլ թոփ ֆուտբոլիստների։
Կատարե՛ք խաղադրույք Պրեմիեր Լիգայի հանդիպումների վրաԿատարե՛ք խաղադրույք Բունդեսլիգայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո