«Բավարիայում» հստակ գիտեն՝ ում են ցանկանում տեսնել թիմի գլխավոր մարզչի պաշտոնում - VNews
Բաժիններ

«Բավարիայում» հստակ գիտեն՝ ում են ցանկանում տեսնել թիմի գլխավոր մարզչի պաշտոնում

Մյունխենի «Բավարիան» Նիկո Կովաչին գլխավոր մարզչի պաշտոնից ազատելուց հետո շարունակում է նոր մասնագետի որոնումները։ Գերմանական ակումբի ղեկավարությունը թեև չի շտապում նոր մարզիչ հրավիրելու հարցում, սակայն արդեն հստակ տեսլական ունի։

Bild-ը հաղորդում է, որ բավարական ակումբի ղեկավարությունը ցանկանում է, որ թիմ վերադառնա Պեպ Գվարդիոլան, որը ներկայում գլխավորում է «Մանչեսթեր Սիթին»։ Գերմանական ակումբում վստահ են, որ Գվարդիոլան վերադարձին դեմ չէ, քանի որ ըստ «Բավարիայի» ներկայացուցիչների՝ իսպանացի մասնագետը երջանիկ չէ մանչեսթերյան ակումբի ղեկին։

Հատկանշական է, որ Գվարդիոլան «Բավարիայից» հեռանալիս իր՝ վերադարձի դռները չէր փակել․ «Հնարավոր է՝ մի օր վերադառնամ Գերմանիա»։

Նշվում է, որ «Բավարիան» ցանկանում է սպասել ու Գվարդիոլային թիմ հրավիրել ամռանը՝ նրա հետ կնքելով երկարաժամկետ պայմանագիր։

Ավելի վաղ տեղեկություններ կային, թե մյունխենյան ակումբի ղեկավարությունը գլխավոր մարզչի երեք թեկնածուի տարբերակ է դիտարկում։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ճակատամարտ Դեստի համար «Բավարիայի» ու «Բարսելոնայի» միջև

Իմոբիլե․ «Նա իմ կուռքն է եղել, «Ոսկե գնդակը» նրան կտայի»

Առանց Մեսիի ու Ռոնալդուի. ՈւԵՖԱ-ի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդները

Գյոտցեն կարող է վերադառնալ «Բավարիա»

Ներկայացվել է ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի խաղի գնդակը (լուսանկարներ)

Deloitte․ Ամենաշատ եկամուտ ունեցած 10 ակումբները 2019/20թթ․ մրցաշրջանի կտրվածքով

Արտագնա խաղում «Սիթին» վստահ հաղթանակ տոնեց «Վուլվզի» նկատմամբ (տեսանյութ)

ՊՍԺ-ն հաղթում է. կլորիկ գումար՝ Կուլիբալիի դիմաց

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպանը վարակվել է կորոնավիրուսով

Ռումենիգե. «Նա հեռանալուց հետո գրկեց ինձ ու 5 րոպե արտաստվեց»

Գվարդիոլա․ «Կցանկանայի դեռ երկար մնալ «Սիթիում»

«Սիթին» 55 միլիոն եվրո է առաջարկել, «Սևիլիան» մերժել է

«Համբուրգը» չդիմացավ․ «Բավարիան» մեզ ոչնչացնում էր նաև մինչև այն, երբ դա սկսեց «թույն բան» դառնալ»

Գվարդիոլան առաջին անգամ անդրադարձել է Մեսիի՝ «Բարսելոնայում» մնալու թեմային

«Բավարիան» ոչ ֆուտբոլային հաշվով հաղթեց «Շալկեին» (տեսանյութ)

Պաշտոնական․ Տիագո Ալկանտարան՝ «Լիվերպուլի» ֆուտբոլիստ