-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Բավարիան» ավարտված մրցաշրջանում Բունդեսլիգայում վաստակեց 78 միավոր և մեծ դժվարությամբ դարձավ Գերմանիայի չեմպիոն, իսկ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում դուրս մնացին «Լիվերպուլից»: Մյունխենցիների ֆուտբոլիստների միջին տարիքը բարձրանում է, Ռոբենն ու Ռիբերին հեռացել են:
«Բավարիան» բավական ակտիվ սկսեց ընթացիկ տրանսֆերային պատուհանը՝ գնելով Բենջամին Պավարին ու Լուկաս Հերնանդեսին, բայց կանգ առավ: Իսպանական Marca-ն գրում է, որ մյունխենյան ակումբի հանդերձարանում քաոս է, քանի որ բոլորը դժգոհ են ղեկավարության քաղաքականությունից:
«Պետք է ինչ-որ բան անել ամռանը: Ցանկանում ենք երիտասարդացնել կազմը», – ասել է Կառլ-Հայնց Ռումենիգեն՝ ակումբի գործադիր տնօրենը:
«Պետք է նոր ֆուտբոլիստներ գնել՝ ՉԼ-ում հաղթողի հավակնորդ լինելու համար: Այժմ կազմում ունենք 17 պրոֆեսիոնալ, ինչը շատ վատ է», – ասել է Ջոշուա Կիմիխը: «Բոլորը գիտեն, որ քիչ ֆուտբոլիստներ ունենք թիմում, հուսով եմ՝ ինչ-որ բան տեղի կունենա առաջիկա օրերին», – իր դժգոհությունն է հայտնել նաև Լևանդովսկին:
«Բավարիայի» տրանսֆերային թիրախներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո