-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Ռոստովի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը պատմել է, թե ինչ հարաբերություններ ունի ազգային ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ:
«Կարելի՞ է ասել, որ Մխիթարյանը հատուկ վերաբերմունքի է արժանանում հավաքականում: Այո՛, այո՛: Երբ դեռ նոր էի մեկնել հավաքական, սպասման մեջ էի: Հոկտեմբերին նա կազմում էր, իսկ սեպտեմբերին՝ չկար:
Հաճելի էր նրա հետ խաղալ, մարզվել, շփվել, տեսնել, թե ինչպիսին է առօրյա կյանքում: Նա լավ մարդ է, ու ինչպե՞ս կարող է նրա նկատմամբ հատուկ վերաբերմունք չլինել: Նա յուրահատուկ մակարդակի վրա է խաղում մի քանի տարի շարունակ, նա պարծանք ու օրինակ է ամբողջ Հայաստանի համար»,-Բայրամյանի խոսքերն է փոխանցում Sport24-ը՝ հղում կատարելով «Россия 24» հեռուստաալիքին:
Հայաստանի հավաքականի վերջին նորություններըԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո