BBC. ՖԻՖԱ-ն որոշումներ է կայացրել ֆեդերացիաների, լիգաների ու ակումբների ներկայացուցիչների հետ քննարկման ընթացքում - VNews
Բաժիններ

BBC. ՖԻՖԱ-ն որոշումներ է կայացրել ֆեդերացիաների, լիգաների ու ակումբների ներկայացուցիչների հետ քննարկման ընթացքում

Կորոնավիրուսի համաճարակից բխող մի շարք հարցերի վերաբերյալ ՖԻՖԱ-ն քննարկում է անցկացրել կոնֆեդերացիաների, լիգաների ու ակումբների ներկայացուցիչների հետ՝ հաղորդում է BBC-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ քննարկման ընթացքում հստակեցվել է այն, որ ազգային առաջնությունները հնարավոր չէ ավարտին հասցնել մինչև հունիսի 30-ը։ Սրանով պայմանավորված՝ ամառային տրանսֆերային պատուհանը հետաձգելու որոշում է կայացվել։

ՖԻՖԱ-ն պատրաստ է տրանսֆերների նոր ժամանակացույց սահմանել, եթե այն ընկնի ընթացիկ և հաջորդ մրցաշրջանի տրանսֆերային պատուհանների միջև։

Որոշում է կայացվել նաև, որ այն ֆուտբոլիստների պայմանագրերը, որոնք ուժի մեջ են մինչև այս տարվա հունիսի 30-ը, կերկարաձգվեն մինչև ընթացիկ մրցաշրջանի փաստացի ավարտը։

ՖԻՖԱ-ն նաև խորհուրդ է տվել բոլոր ակումբներին կրճատել ծախսերը, նվազեցնել ֆուտբոլիստների աշխատավարձերի չափն ու օգտվել պետական աջակցման ծրագրերից։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


ՖԻՖԱ-ի հիմնադրամը Յուրի Ջորկաեֆի գլխավորությամբ հանդիպում կկազմակերպի՝ կորոնավիրուսի դեմ պայքարին աջակցելու համար

ՖԻՖԱ-ն թույլատրել է հրաժարվել VAR-ի կիրառումից այն առաջնություններին, որտեղ կվերսկսվի մրցաշրջանը

ՖԻՖԱ-ն հավանություն է տվել այս մրցաշրջանի խաղերում 5 փոփոխություն կատարելու գաղափարին

ՖԻՖԱ-ն կարող է արգելել ֆուտբոլիստներին թքել խաղադաշտում

ՖԻՖԱ-ն կարող է ավելացնել փոփոխությունների քանակն ընթացիկ մրցաշրջանում

«Պուպո՞ւշ քայլ, թե՞ լրջագույն մեսիջ». Ինչո՞ւ են ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս գալիս երեխաների հետ

«Թվերի ճակատագիր կամ ճակատագրական թվեր». Ինչո՞ւ և ինչպե՞ս են ֆուտբոլիստները խաղում համարներով

«Ստրկություն 21-րդ դարում կամ Ուեբսթերի կանոնը». Տրանսֆերային անհավանական պատմություն Շոտլանդիայում

ՖԻՖԱ-ի փոխնախագահ. «2021թ. մարտին հաստատ միջազգային հանդիպումները կվերադառնան»

Ինֆանտինո. «Ոչ մի խաղ կամ մրցաշար մարդկային կյանքից ավելին չարժե»

Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում

ՖԻՖԱ-ն թույլ է տվել հետաձգել տրանսֆերային պատուհանը, տեղեկություն նաև պայմանագրերի մասին

Գարի Լինեկերն արձագանքել է ՖԻՖԱ-ի հասցեին ԱՄՆ-ի մեղադրանքներին

ԱՄՆ-ն մեղադրում է Ռուսաստանին ու Կատարին ՖԻՖԱ-ի պաշտոնյաներին կաշառելու մեջ

ՖԻՖԱ-ն շուտով կորոշի 2019/20 մրցաշրջանի ճակատագրի հարցը

ՖԻՖԱ-ն առաջարկել է հետաձգել հունիսին նախատեսված միջազգային հանդիպումները