fbpx
Բաժիններ

BBC-ն ներկայացրել է ուրբաթ օրվա տրանսֆերային խոսակցությունները

Հեղինակավոր BBC-ն ներկայացրել է եվրոպական ֆուտբոլում այսօր տեղի ունեցած տրանսֆերային խոսակցությունները:

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Լեսթերի» կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնի ծառայություններով և պլանավորում է ձեռք բերել ֆուտբոլիստի տրանսֆերը գալիք ամռանը(Manchester Evening News):

«Մանչեսթեր Սիթին» առաջարկել է փոփոխություն կատարել տրանսֆերային պատուհանի վերջնաժամկետի վերաբերյալ: Թիմն առաջարկել է ներքին գործարքների վերջնաժամկետ սահմանել առաջնության մեկնարկը, իսկ մյուս գործարքների համար վերջնաժամկետ սահմանել մինչև օգոստոսի վերջ(Daily Mail):

«Լիվերպուլը», Մադրիդի «Ռեալը», «Բարսելոնան» ու «Բավարիան» հետաքրքրված են «Նապոլիի» ֆուտբոլիստ Ֆաբիան Ռուիսի ծառայություններով(Calciomercato):

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի համար «Չելսիի» ֆուտբոլիստ Նգոլո Կանտեն առաջնային տրանսֆերային թիրախ է(The Athletic):

«Այաքսի» տնօրեն Էդվին վան դեր Սարը մերժել է «Մանչեսթեր Յունայթեդ» վերադառնալու առաջարկը: Մանկունիական ակումբը նախկին դարպասապահին առաջարկել է զբաղեցնել տեխնիկական տնօրենի պաշտոնը(The Times):

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է բանակցություններ վարել «Ռեալի» հետ թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերի շուրջ, եթե միայն «Ռեալը» համաձայնվի գործարքում ներառել Թոնի Կրոսի տրանսֆերը: Բանակցությունները նախատեսված են ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում(Diario Madridista):

«Մանչեսթեր Յունայթեդի» սկաուտները հետևել են «Ռեդինգի» 16-ամյա դարպասապահ Կոնիա Բոյս-Կլարկի խաղին(Mirror):

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Պույոլ․ «Նա լավագույն մարզիչն է, և վստահ եմ, որ կրկին կհաղթի Չեմպիոնների լիգայում»

Ռամոս․ «Մեսին լավագույններից է ֆուտբոլի պատմության մեջ»

Կլոպն արձագանքել է Վերների՝ «Լիվերպուլի» վերաբերյալ կատարած հայտարարությանը

Սուարես. «Նախատեսվածից շուտ եմ վերադառնալու»

Աղբյուր. Երաշխիք չկա, որ «Լիվերպուլը» կդառնա ԱՊԼ-ի չեմպիոն

Պիկեն պատրաստ է մասնակցել Կլասիկոյին

Պոգբան մոտ է խաղադաշտ վերադառնալուն

Պերեսը նշել է «Բարսելոնային» մերժելու պատճառը

Սուլշեր. «Վստահ չէի, որ կապրեմ մինչև Ֆրեդի հաջորդ գոլը»

Գվարդիոլան հանդիպել է Սետյենին՝ «Ռեալին» հաղթելուց հետո

Samba Gold 2020. Հայտնի է Եվրոպայում հանդես եկող լավագույն բրազիլացի ֆուտբոլիստը (լուսանկար)

«Մանչեսթեր Յունայթեդը» կորցրեց ևս մեկ առաջատար խաղացողի

«Յունայթեդը», «Ինտերն» ու «Սևիլիան» հաջորդ փուլում են, մյուս արդյունքները (տեսանյութ)

Տեսախցիկները ֆիքսել են Ռամոսի խոսքերը Դե Բրույնեի գոլից հետո

Իտուրալդե Գոնսալես․ «Եթե «Սիթիի» առաջին գոլի դրվագում խախտում չկար, ապա խախտում չկար նաև 11-մետրանոցի դրվագում» (տեսանյութ)

«Ռեալը» կբողոքարկի Ռամոսի կարմիր քարտը