fbpx
Բաժիններ

Բեքհեմ․ «Սըր Ալեքսը ասաց ինձ սափրել մոհաքս, ես հռհռացի, բայց նա չէր կատակում»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը պատմել է, թե ինչպես սըր Ալեքս Ֆերգյուսոնը ստիպեց իրեն սափրել մոհաքը (սանրվածք, որի ժամանակ սափրվում են գլխի 2 կողմերը ու թողնում երկար մազի շերտ) 2000թ․ Անգլիայի Սուպերգավաթի «Չելսիի» դեմ հանդիպումից առաջ։

«Ես շարժվեցի հանդերձարանի ուղղությամբ, իսկ սըր Ալեքսը դեռ չէր տեսել իմ սանրվածքը։ Ես մի փոքր վախենում էի նրա արձագանքից։ Խաղից մեկ օր առաջ ես մարզվում էի գլխարկով, ճաշում գլխարկով, նախաճաշում գլխարկով ու մարզադաշտ էի մեկնել նույնպես գլխարկով։

Հետո, երբ հագնում էի խաղահագուստը, ստիպված եղա հանել այն։ Սըր Ալեքսը միանգամից ասաց․ «Գնա ու սափրիր այն, ինչ գլխիդ վրա է»։ Ես հռհռացի, իսկ նա ասաց․ «Ո՛չ, ես լուրջ եմ, գնա ու սափրիր»։  Այնպես որ, ես ստիպված էի գտնել մազ կտրող մեքենա ու սափրվել «Ուեմբլիում»։ Մարզիչը միշտ ճիշտ է»,-պատմել է անգլիացին Daily Mail-ին։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Tuttosport. Ռոնալդուն «Յուվենտուսի» ղեկավարներին ասել է՝ ում է ցանկանում տեսնել թիմում

«Ռեալը» պատրաստ է իր կիսապաշտպաններից մեկին ներառել Պոգբայի տրանսֆերային գործարքում

Մանջուկիչը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Ինչ տեսք կունենար ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը, եթե չլիներ VAR-ը (նկար)

Անկարգապահ «Չելսին» լողում է տուգանքների ծովում

Վիլիանը նշել է՝ որն է Մեսիին կանգնեցնելու համար պահանջվող ամենակարևոր գործոնը

«Անորսալի վրիժառուները»․ Վրեժխնդրության 5 դեպք համաշխարհային ֆուտբոլում

Կլոպը մերժել է «Մանչեսթեր Յունայթեդին» կնոջ պատճառով

Իբրահիմովիչն ընտրություն է կատարում երկու գրանդ ակումբների միջև

Լեմպարդ. «Խելամիտ չէ «Չելսիին» Պրեմիեր լիգայի հաղթողի հավակնորդ համարել»

Կանտե․ «Իհարկե, կարող եմ կարիերաս ավարտել այդ ակումբում»

«Յունայթեդը» վստահ հաղթանակ տոնեց «Բրայթոնի» դեմ խաղում (տեսանյութ)

Սուլշեր․ «Ֆուտբոլիստը պետք է ձանձրալի կյանք ունենա»

«Չելսիի» պաշտպանը 2 գերազանց սահանկում կատարեց մի քանի վայրկյանի ընթացքում (տեսանյութ)

Պուլիշիչ․ «Երկրորդ տեղը վատ չէ, բայց մենք ավելին ենք ուզում»

«Ռեալում» Պոգբային ձեռք բերելու նոր տարբերակ են մտածել